
WizzAir ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր ավիաչվերթները Քութաիսից Վարշավայի և Վիլնյուսի ուղղությամբ: Առաջին փուլում շաբաթական մեկ չվերթ է իրականացվելու, իսկ ապագայում դրանց հաճախականությունը կավելանա:
Ըստ Օդանավակայանների ասոցիացիայի, մայիսից WizzAir-ը կվերսկսի ավիաչվերթները նաեւ Ռիգայի եւ Դորտմունդի ուղղությամբ:
«Հունիսից ավիաչվերթներն աստիճանաբար կվերսկսվեն եվրոպական 13 քաղաքների ուղղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Օդային տարածքը հատելու համար օտարերկրացին պետք է սահմանին ներկայացնի բացասական PCR թեստի պատասխանը, որը կատարվել է ժամանումից 72 ժամ առաջ կամ փաստաթուղթ, որը հաստատում է կորոնավարակի դեմ պատվաստման ամբողջական կուրսի ընդունումը:
Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիներին, ապա Լիետուվայի կառավարության պահանջները կատարելուց բացի, նրանք նախապես վեբ-կայքում պետք է լրացնեն հատուկ PLF ձևաթուղթ:
Լեհաստանի իշխանությունները չեն պահանջում լրացնել նման ձևաթուղթ:
Սահմանը հատելու մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են հտևյալ հղումով: