Ուկրաինայում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել: Այս մասին տեղեկությունը տարածում են Ուկրաինայում կռվող վրացի զինվորները։

Ըստ առկա տեղեկությունների՝ Գեորգի Նարմանիան զոհվել է Բախմուտի մոտ տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ։

Պատերազմի սկզբից Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքով զոհվել է 37 վրացի մարտիկ։