Մառնեուլում 29 փախստական ընտանիք բնակարան է ստացել: Փախստականներին նոր շենքի բնակարանների բանալիները շնորհել է փախստականների տեղավորման հարցերով նախարար Սոզար Սուբարին և Քվեմո-Քարթլիի նահանգապետ Պաատա Խիզանիշվիլին:
Նախարարության ծրագրողների ծրագրի շրջանակներում Մառնեուլում, Ռուսթավելի փողոցում, նորակառույց շենքում 50 բնակարան է գնել: Բնակարանների շինարարական աշխատանքները սկսվել են 2015 թ.-ին օգոստոսին, և ավարտվել 2016 թ.-ի աշնանը: Շինարարությունը իրականացրել է «Նովո» հաղթող ընկերությունը:
Ներկա պահին 29 ընտանիքների բնակարանները բաժանվել են վիճակախաղի օգնությամբ, այդպիսով պարզվեց, թե փախստական ընտանիքներին ինչպիսի բնակարաններ կբաժանվի: 29 բնակարաններից` յոթ մեկ սենյականի, տասնյոթ հինգ սենյականի և հինգ երեք սենյականի: Փախստական ընտանիքների համար, ովքեր ցանկանում են ստանալ մնացած բնակարանները, կհայտարարվի լրացուցիչ դիմումներ լրացնելու փուլ:
Լուսինե Աստոյան