Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին 2013 թվականի դեկտեմբերից ներում է շնորհել 3 655 դատապարտյալի, նշվում է մի քանի օր առաջ InterpressNews-ի կողմից Պատժամիջոցների և պրոբացիայի իրականացման նախարարության վիճակագրության մեջ:
Վիճակագրության համաձայն, ներում շնորհված բոլոր 1 645 հոգի դատապարտվել են առավելագույնս ծանր հանցագործությունների համար: Առավելագույնս ծանր հանցագործության համար նախատեսված է ավելի քան 10 տարի ազատազրկում:
• 2013 թ.-ին` 71
• 2014 թ.-ին` 787
• 2015 թ.-ին` 1006
• 2016 թ.-ին` 834
• 2017 թ.-ին` 840
• 2018 թ.-ի ընթացքում` 117
Ըստ Պատժամիջոցների և պրոբացիայի իրականացման նախարարության վիճակագրության՝ ներում է շնորհվել թմրամիջոցների հետ կապված հանցագործություն կատարած 1812 դատապարտյալի:
• Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի առաջին մասով` 296
• Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի առաջին մասով` 16
• Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի երկրորդ մասով` 727
• Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի երրորդ մասով` 734
• Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի չորրորդ մասով` 39
Նյութը` interpressnews.ge