«Վիրահայերի միությունը» օգոստոսի 16-ից մինչև 21-ը կազմակերպում է 6-օրյա ճամբար դեպի Քոբուլեթի: Սա բացառիկ հնարավորություն է համատեղել հանգիստն ու նոր ծանոթություն ձեռք բերել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մասնակիցները հնարավորություն են ունենում ազատ ժամանակը տրամադրել համայնքի և իրենց հուզող խնդիրնեի մասին քննարկմանը, կարծիքների ու տեսակետների փոխանակմանը, և իհարկե տարբեր միջոցառումներին մասնակցելուն

Այս ճամաբարը գործում է 2019 թվականից: Ծրագիրը երիտասարդների համար է, սակայն «Վիրահայերի միություն» կազմակերպությունը հնարավորություն է տալիս մասնակցել նաև ընտանիքներով և ամառային հանգիստըն անցկացնելու հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Jnews-ը զրուցել է «Վիրայահերի միության» ղեկավար Մարի Առաքելովայի հետ: Վերջինիս խոսքով, ճամբարների նպատակն է նաև հասանելի և մատչելի դարձնել ամառային հանգիստը հասարակության ավելի լայն շերտերին:

«Բացի նրանից, որ երիտասարդները օգտվելու են ամառային հանգստից, միևնույն ժամանակ ճամբարը հնարավորություն է տալիս իրար հետ ծանոթանալու, շփվելու և նոր կապեր հաստատելու: Այն տևելու է 6 օր՝ արժեքը 225 լարի է, որի մեջ մտնում է հյուրանոցը, ճանապարհածախսը և ուտելիքը: Մենք միասին ենք լինելու 6 օրվա ընթացքում, մասնակցելու ենք միջոցառումների, իսկ երեկոյան իրականացնելու ենք զրույցներ համայնքի հայության և երիտասարդներին հուզող հարցերի շուրջ: Կարծում եմ, սա լավ առիթ է իրար հետ արդյունավետ ժամանակ անցկացնելու»:

Մարի Առաքելովային կազմակերպչական հարցերում օգնում են նաև այն ակտիվ երիտասարդները, ովքեր աջակցում են կազմակերպությանն ու մասնակցում դրա գործունեությանը: Նրա խոսքով, Ջավախքից ճամբարին հիմնականում մասնակցում են մայրաքաղաքում տարբեր համալսարաններում սովորող ուսանողները:

Ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է կապ հաստատել  նամակ գրելով կազմակերպության էջին` ქართველ სომეხთა კავშირი Georgian Armenian’s Union Վիրահայերի Միություն կամ զանգահարել 599 06 48 69 հեռախոսահամարին: Ճամբարը նախատեսվում է 45 հոգանոց խմբի համար: