Վրաստանի խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն, «Լիբերթին» և TBC-ն՝ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, օգտատերերին եռամսյա արտոնություն են տվել՝ հետաձգելով վարկերի մարումը:
Մասնավորապես, «Սաքարթվելոս բանկը» հայտարարություն է տարածել, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքատեղիում մարդկանց քանակի նվազեցման նպատակով եռամսյա արտոնություն է տալիս ֆիզիկական անձանց:
Մարտի 13-ից 3 ամսվա ընթացքում օգտատերերը, ովքեր պետք է վճարեին վարկը, հնարավորություն կունենան մինչև մայիս ներառյալ հետաձգել ամենամսյա վճարը:
Վարկերի վճարումը 3 ամսով հետաձգել է նաև TBC բանկը, որն առաջարկում է եռամսյա արտոնյալ ժամկետ՝ բոլոր ֆիզիկական անձանց, միկրո, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև զբոսաշրջության, սննդի և արդյունաբերության այլ ոլորտների վարկառուներին:
«Երկրում ստեղծված հանգամանքների պատճառով, «Լիբերթին» հաշվի է առնում զբոսաշրջության սեկտորի, միկրո, փոքր և միջին բիզնեսի մարտահրավերները և սպառողներին առաջարկում բիզնեսի կարիքներին հարմարեցված արտոնյալ պայմաններ: Երկուշաբթի օրվանից սպառողներին կփոխանցվի մանրամասն տեղեկություն: Սպառողի ցանկության դեպքում առաջարկը հնարավոր կլինի դադարեցնել «Լիբերթի» բանկի բանկոմատից: Հարցերի դեպքում զանգահարել 032 255 55 00 հեռախոսահամարին»,- նշված է հայտարարության մեջ: