Մարտի 28-ին Ախալքալաքի քաղաքապետարանի նախաձեռնությամբ գյուղերում կատարվելու է մաքրություն: Ախալքալաքի սպասարկման կենտրոնը կոչ է անում բոլորին մասնակցել ընդհանուր շաբաթօրյակին:
Վաղը` մոտ ժամը 10:00-ին, շաբաթօրյակին մասնակցել ցանկացողները կարող են գնալ քաղաքապետարանի շենք և ստանալ ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ: Շաբաթօրյակը նախատեսված էր մարտի 29-ին, սակայն քանի որ մարտի 28-ին կանխատեսվում է մաքրման համար ավելի բարենպաստ եղանակ, որոշվեց տեղափոխել այն 28-ին:
Շաբաթօրյակի մասին բնակչությանը տեղեկացվել է թերթոնների միջոցով, որոնք բաժանվել են Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցների կողմից: Կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքով, թերթոնների վրա նախապես նշված է եղել մարտի 29-ը:
«Մենք մարդկանց տեղեկացրել ենք, ինչպես խանութներում, այնպես էլ փողոցներում: Մենք ունենք ժամանակացույց, որը համաձայնեցված է քաղաքապետարանի հետ: Բոլոր մասնակիցներին առավոտյան կտրվեն ձեռնոցներ, պարկեր, բահեր և ավելներ», – ասաց նա:
Կազմակերպություններին շաբաթօրյակի մասին տեղեկացրել են երեկ քաղաքապետարանի նիստի ժամանակ:
Նախատեսվում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն, խանութ, օբյեկտ կմաքրի իր տարածքը: Սակրեբուլոն նույնպես կմիանա ընդհանուր շաբաթօրյակին: Քաղաքի մյուս հատվածները նույնպես կմաքրվեն:
Վաղը ամբողջ տեխնիկան, ինչպես նաև «Ախալքալաքի սպասարկման կենտրոն» կազմակերպության աշխատակիցները կաշխատեն և կտեղափոխեն հավաքված աղբը:
Գյուղերում բնակչությունը պետք է հավաքի աղբը մեկ վայրում, որը, ըստ Արմեն Բիչախչյանի, նրանք 10 օրվա ընթացքում այն կտեղափոխեն աղբավայր:
Շուշան Շիրինյան