Այսօր Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում անցկացվեց լուսանկարչական ցուցահանդես նվիրված կանանց: Միջոցառումը կազմակերպել էր ոչ պետական կազմակերպություն «Բաց սահմանները» Ջավախքի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ jnews.ge «Օրբելիանի Վրաստան» ֆոնդի աջակցությամբ:
Որպես միջոցառման շարունակություն, որը բացվեց այս տարվա մարտի 10-ին և նվիրված է կանանց միամսյակին, Ախալքալաքի շրջանի ամենամեծ գյուղում` Դիլիսկայում այսօր անցկացվեց երիտասարդ հեղինակների լուսանկարչական ցուցահանդես:
Լուսանկարների հեղինակները 15-18 տարեկան երիտասարդներ են, ովքեր ուսումնասիրում են քաղաքացիական լրագրություն «Ավելի շատ քաղաքացիական ակտիվություն jnews.ge-իի միջոցով» ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է ոչ պետական կազմակերպություն «Բաց սահմանները»:
Այս լուսանկարչական նախագծի նպատակն է բացահայտելու Ջավախքի կանանց կյանքի պատմությունները, նրանց երազանքները, ապագայի հանդեպ տեսիլքները և առաջխաղացումները:
Ցուցահանդեսը Դիլիսկա գյուղում կազմակերպելու օգնեց «Ավելի շատ քաղաքացիական ակտիվություն jnews.ge-իի միջոցով» նախագծի մասնակից, կամավոր, նույն գյուղի բնակիչ Արթուր Մոսոյանը:
Գյուղապետարանում, գեղարվեստական խմբակի սենյակի պատերին կախված էին լուսանկարները, հնչում էր երաժշտություն: Այցելուները հետաքրքրությամբ էին նայում լուսանկարներին, գտնելով ծանոթ մարդկանց և ծանոթ վայրեր դրանց վրա:
Ամբողջ խմբով ցուցահանդեսին եկան գյուղի մանկապարտեզի երեխաները դաստիարակների հետ: Դիտելով լուսանկարները, երեխաները ընտրում և մատով ցույց էին տալիս, լուսանկարները որոնք իրենց դուր էին եկել ամենից շատ:
Վերջում ցուցադրվեց Go Group Media-ի ֆիլմը «Կղզի» անվանումով Ջավախքի դուխոբորների մասին:
Քրիստինե Մարաբյան