Երկու օր՝ հոկտեմբերի 29-ին և 30-ին, Վրաստանի Կարմիր Խաչի բժիշկների թիմը՝ ախալքալաքցի կամավորների ուղեկցությամբ, բուժառուների է ընդունում Ախալքալաքի մունիցիպալիտետի երկու գյուղերում՝ Ղադոլարում և Կարտիկամում։

Կարմիր խաչի մեքենան շարժվում է դեպի Կարտիկամ գյուղի ամբուլատորիա, գյուղի բուժքույրն ու գյուղի բժիշկները պատրաստվում են բժիշկների ժամանմանը։ Այն, որ բժիշկների խումբ է գալիս գյուղ և հարակից գյուղեր, նախապես հայտնի էր, որպեսզի ցանկացողները, ովքեր ինչ-ինչ պատճառներով հիվանդանոցներում չեն կարողացել հետազոտվել, հետազոտվեին և անվճար խորհրդատվություն ստանային։

«Մասնագետներ են եկել՝ էխոսկոպիստ-ռադիոլոգ, սրտաբան, ով նաև թերապևտ է, ինչպես նաև ակնաբույժ, դե իսկ ես՝ մանկաբարձ-գինեկոլոգ։ Այս բրիգադը հավաքվել է բնակչությանն անհրաժեշտ մասնագետ-բժիշկներից։ Նրանք, ովքեր խնդիրներ ունեն՝ կապված աչքերի, ներքին օրգանների, սրտանոթային համակարգի հետ, կան բազմաթիվ կանայք, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողանում դիմել գինեկոլոգի, նրանց անհրաժեշտ է խորհրդատվություն։ Մենք մոբիլիզացված ենք, ընդունում և խորհրդակցում ենք բոլորին»,- ասում է Կարմիր խաչի Ծիթելի Ծղարոյի մենեջեր, բժիշկ-գինեկոլոգ Նաթելա Թամազաշվիլին։
Ginekolog i kardiolog

Բժիշկները նշում են, որ Ախալքալաքում աշխատելու դժվարություն կարելի է նշել ամբուլատորիաներում ջեռուցման բացակայությունը, կողային մահճակալների բացակայությունը և այլն, սակայն, նրանց կարծիքով, այս պայմանները չխանգարեցին նրանց ընդունել պացիենտներին։
Oftalmolog

Միայն Ախալքալաքից հեռու գտնվող Ղադոլար գյուղում բժիշկները մեկ օրում ընդունել են 75 հիվանդի։ Վրաստանի Կարմիր Խաչի բժիշկներից բաղկացած խումբն իրենց առողջությունը ստուգել ցանկացողներին հոկտեմբերի 29-ին ընդունել է Կարտիկամ գյուղում, որն ունի նոր ամբուլատորիա։

Երկու օրվա ընթացքում բժիշկներն ընդունել ու խորհրդատվություն են անցկացրել 238 մարդու։
Exoskopia

Բնակիչները հերթով սպասում էին խորհրդակցությանը։ Մի սենյակում աշխատում էին սրտաբան Նինո Փուրցելաձեն և ակնաբույժ Նինո Կալատոզիշվիլին, իսկ մյուսում՝ գինեկոլոգ և էխոսկոպիստ Նինո Սիրաձեն։ Բժիշկները եկել էին բոլոր անհրաժեշտ սարքավորումներով։

«Ախալքալաքում Կարմիր Խաչի մասնաճյուղի բացումից երկու տարի է անցել, բայց նման ակցիա առաջին անգամ է տեղի ունենում։ Կարմիր Խաչն ամենախոցելիների կողքին է, ուստի Ախալքալաքը միշտ Կարմիր Խաչի ուշադրության դաշտում է։ Ուստի ապագայում նման ակցիաներ ու միջոցառումներ էլի ավելի շատ կլինեն»,- ասում է Ախալքալաքի Կարմիր Խաչի մենեջեր Հնազիկ Ավետիսյանը։

Նշենք, որ անվճար բուժզննումներն իրականացվում են Ախալքալաքի մունիցիպալիտետի և Կարմիր Խաչի միջև անցյալ տարի ստորագրված հուշագրի համաձայն։