Քաղաքի բնակիչները բողոքում են, որ գրեթե 10 օր է Նինոծմինդայի մի քանի փողոցներում գիշերային լուսավորությունը չի գործում:
10 օր է փողոցներում լուսավորություն բացարձակապես չկա: Նինոծմինդայի բնակիչները բողոքում են, որ ամենուր ցեխ է ու ջրափոսեր, դիմացից եկող մեքենաների լույսը քոռացնում է, չգիտես, որ կողմ թեքվես:
«Փողոցում մութ է, ոչինչ չի երևում, վախենում ենք քայլել: Անհնար է գիշերը փողոց դուրս գալ, ամենուր ջրափոսեր են ու չամուռ»,- ասում է քաղաքի բնակիչներից մեկը:
Եթե Նինոծմինդայի ոչ կենտրոնական փողոցներով մարդիկ քայլում են առանց ինչ-որ լուսավորող սարքերի, ապա նրանց տան ճանապարհը վերածվում է իսկական փորձության՝ ցեխ ու փոսեր, որոնցից մթության մեջ խուսափել չեն կարողանում:
Փողոցների լուսավորության պատասխանատվությունն այս պահին կրում է Վարչությանը կից նորաբաց ծառայությունը: Ինչպես մեզ բացատրեցին՝ ծառայության աշխատանքները դեռ կարգավորված չեն, դրա համար փողոցների լուսավորության հետ կապված անսարքությունների վերացումը ուշանում է:
Բորիս Ղարսլյան