Հունիսի 1-ին Դիլիսկա գյուղի հանրային դպրոցում անցկացվեց միջոցառում, նվիրված հայ-վրացական բարեկամությանը:
Միջոցառմանը մասնակցում էին 6-րդ դասարանցիները: Նրանք ներկայացրեցին հայկական և վրացական ստեղծագործություններ, երգեր և պարեր:
Միջոցառումը կազմակերպվել է «Որտեղ է մեկ այլ Վրաստանը» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հեղինակը դպրոցում վրաց լեզվի ուսուցչուհի Իամզե Մսխվիլիձեն է: Ինչպես ինքն է ասում, միջոցառման նպատակը երկու ազգերի գրականությունները երեխաներին ծանոթացնելն էր և նպաստել հայերի ու վրացիների միջև բարեկամական հարաբերություններին:
«Արդեն քանի տարի է Դիլիսկայի դպրոցում դասավանդում եմ վրաց լեզու: Սկզբից նպատակս մեկն էր՝ երեխաները կարողանային հնարավորին չափ հեշտ հաղորդակցվել, բայց հիմա պահանջում եմ ավելին: «Որտեղ է մեկ այլ Վրաստանը» ծրագրի շրջանակներում պլանավորել եմ տարբեր հետաքրքիր միջոցառումներ: Այդպիսի միջացառում էր հայ-վրացական գրականության-մշակութային հարաբերությունները: Այս միջոցառման նպատակն էր աշակերտներին ծանոթացնել հայ և վրացի գրողներ գործերին, նրանց կապվածությանը միմյանցից» – ծրագրի մասին ասում է Իամզե Մսխվիլիձեն:
Արթուր Մոսոյան