Ներքին գործերի նախարարության սպասարկման Գործակալությունը ևս մեկ անգամ զգուշացնում է քաղաքացիներին, որ մինչ 2006թ.-ի ապրիլի 1-ը տրված վարորդական իրավունքների վավերականությունը կավարտվի 2018 թվականի ապրիլի 1-ին:
Վարորդական իրավունքի փոխման համար սպասարկման Գործակալության ցանկացած մասնաճյուղում պետք է ներկայացնել քաղաքացու առողջական վիճակի տեղեկանքը, անձը հաստատող փաստաթուղթը և ընթացիկ վարորդական իրավունքը: Փաստաթղթի փոխման արժեքը կազմում է` 15 լարի է, կորցրածը վերականգնելու դեպքում` 35 լարի:
Նշվում է, որ վարորդական իրավունքները, որոնք ստացվել են մինչ 2006 թվականի ապրիլի 1-ը, բայց 2006 թվականից հետո փոխվել են, ուժի մեջ են մնում և պետք չէ փոխել:
Այն դեպքում, երբ քաղաքացին չկարողանա փոխել իր վարորդական իրավունքը մինչ ապրիլի 1-ը, նա կարող է մեքենա վարել նոր վարորդական իրավունք ստանալուց հետո:
Նախ, հին վարորդական իրավունքները պետք էր փոխել նորերի մինչ 2018 թվականի հունվարի 1-ը, սակայն, քանի որ վարորդները չէին հասցնում փոխել դեկտեմբերին, որոշվեց հետաձգել վերջնաժամկետը մինչ ապրիլի 1-ը: