Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, Ախալքալաքում, հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 0 աստիճանից +6 C։

Շաբաթ օրը՝ փետրվարի 3-ին Ախալքալաքում առավոտյան կդիտվի ամպամածություն, ցերեկը սպասվում է անամպ եղանակ, տեղումների հավանականությունը 5%, օդի ջերմաստիճանը ցերեկը +6 C, գիշերը՝ – 10 C, Օդի խոնավությունը կազմում է 82%, քամին՝ 6կմ/ժ։

Փետրվարի 4-ին` կիրակի, կդիտվի ամպամած, առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +5 C, գիշերը՝ -11 C, խոնավությունը՝ 87%, քամին՝ 10 կմ/ժ։

Ախալքալաքում այժմ + 3 C, զգացվում է -2 աստիճան, ճնշումը 706 մմ սնդ/սյուն