«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը նախաձեռնել է «Անցած ճամփա» խորագրով հանդիպումների շարք, որն իրականացվում է ջավախքցի հաջողության հասած երիտասարդների հետ։

Այսօր՝ հունվարի 13-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Ախալքալաքի գրասենյակում «Ջավախքցի երիտասարդների համախմբման հարթակ»-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Անցած ճամփա» խորագրով առաջին հանդիպումը Արմեն Ադամյանի հետ, ով հանդիսանում է հարթակի անդամ, ՋԱՀ-ի բարերար, ծրագրավորող, «Esterox» ընկերություն հիմնադիր-տնօրեն:

armen

Հանդիպման ընթացքում Արմեն Ադամյանը ներկայացրեց իր անցած ճանապարհը, թե ինչ ջանքեր է գործադրել մասնագիտական ոլորտում կայանալու և սեփական ընկերությունը հիմնադրելու համար, ոլորտում տիրող իրավիճակի և մարտահրավերների մասին, ինչպես նաև սիրով պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին։

jahh

Տեղեկացնենք, որ «Անցած ճամփա» խորագրով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։