Եղանակային վատ պայմաններով պայմանավորված Ախալքալաքի մի շարք գյուղերում անջատվել է էլեկտրականությունը:
Երեկ ձնաբքի պատճառով վնասվել է մի քանի էլեկտրագիծ, գյուղեր կան, որ 5 ժամից ավել հոսանք չեն ունեցել:
Ներկա դրությամբ՝ առանց ելեկտրականության է մնացել Խուլգումո գյուղի մի թաղամասի բնակիչները, ինչպես նաև այդ գծի վրա գտնվող մի շարք գյուղեր, ինչպիսիք են՝ Կորխը, Օրջան և այլն:
Ինչպես Jnews-ի հետ զրույցում նշեց Energo Pro Georgia-ի PR մենեջերը, տեղի է ունեցել վթար, ինչի հետևանքով էլ այդ գյուղերում ելեկտրականություն չկա:
«Հոսանք անջատվել է վթարի հետևանքով, արդեն ամեն ինչ պատրաստ է և մոտ կես ժամից ելեկտրականությունը կվերականգնվի»:
Հարկ է նշել, որ քաղաքին ամենամոտ գտնվող գյուղի՝ Խուլգումոյի ստորին (հարավային) հատվածի բնակիչները բողոքում են հոսանքի մշտական անջատումներից։ Նրանց խոսքով, խնդիրն առկա է արդեն 10 տարի։