Վրաստանի խորհրդարանի, հայազգի պատգամավոր, իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից խորհրդարան մտած Ռուսլան Պողոսյանը Խորհրդարանում ելույթ է ունեցել Սումգայիթի ջարդերի վերաբերյալ: Այն որակելով որպես Խորհրդային միության փլուզման ժամանակ առաջին արյունահեղություն:
«Խորհրդային միության փլուզումը մի շարք ողբերգական իրադարձություններով է ուղեկցվել: Արյունալի էթնիկ կոնֆլիկտներ են եղել, զոհվել են բազմաթիվ մարդիկ: Այս տարի լրանում է Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը: Խորհրդային միության փլուզման ժամանակ սա խաղաղ բնակչության առաջին զանգվածային արյունահեղությունն էր: Սումգայիթի ողբերգության պատմությունը առաջին հերթին լարել է հայ և ադրբեջանցի ժողովուրդների հարաբերությունները, որոնք, ցավոք, այսօր նույնպես հեռու է ցանկալի խաղաղությունից: Ցավով ցանկանում եմ հիշել այն խաղաղ բնակիչներին, ովքեր մահացել են ԽՍՀՄ փլատակներում և ցանկանում եմ, որ Սումգայիթի արյունահեղությունը որևէ այլ վայրում երբեք չկրկնվի»,- Վրաստանի խորհրդարանում նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսլան Պողոսյանը։