2019 թվականին նախատեսվում է ոստիկանների աշխատավարձերի բարձրացում:
Վրաստանում հուլիսի 1-ից ոստիկանների աշխատավարձերը 250 լարիով ավելացրել են: Ավելացված աշխատավարձ կստանան` 13,2 հազ. ՆԳՆ աշխատակիցներ, ասվում է նախարարության հաղորդագրությունում:
Ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան զեկուցել է խորհրդարանում` պատասխանելով պատգամավորների հարցերին: Ըստ նրա, ոստիկանների աշխատավարձերի բարձրացումը կշարունակվի նաև 2019 թվականին:
Վրաստանում ոստիկանների միջին աշխատավարձը կազմում է 900 լարի (ավելի քան 367.3 դոլար):
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մտադիր է նաև զբաղվել ոստիկաններին բնակարանի ապահովման հարցով:
Նախարարի խոսքերով, այս տարի Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Զուգդիդիում և Ռուսթավիում սկսվում է բնակարանաշինության նոր ծրագիր: Դա կլինի այն բաղադրիչը, որը կբարձրացնի ոստիկանների սոցիալական պաշտպանվածությունը և հնարավորություն կտա նրանց պլանավորել իրենց կյանքը երկար ժամկետներով:
Նման լրացուցիչ երաշխիքները կօգնեն երիտասարդներին ներգրավել ոստիկանությունում աշխատանքի, կարծում են վարչությունում: