Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով՝ այսօրվանից նա անժամկետ հացադուլ է հայտարարում։
«Այսօրվանից անժամկետ հացադուլ եմ հայտարարում, լրիվությամբ։ Սա հացադուլ է, արձագանք այն բանին, թե ինչպես է ռեժիմը վերաբերվում ինձ և իմ ժողովրդին, մեր ժողովրդին։ Այստեղ իմ առողջությունը երկրորդական խնդիր է։ Թո՛ղ բոլորը տեսնեն, թե ինչ է նշանակում սերն առ հայրենիք։ Թո՛ղ բոլորը տեսնեն, թե ինչ է նշանակում հավակնությունը, երբ քո երկիրը հարմարավետությունից և ամեն ինչից վեր ես դասում։ Միայն հիմարները կարող են հավատալ իմ հասցեին հնչող մեղադրանքներին։ Սկսած կոստյումների գործից՝ ընդհուպ համաներման և այլ գործերը»,- ասել է Սաակաշվիլին այսօրվա դատավարության ժամանակ։
Նա ևս մեկ անգամ պարզաբանել է, թե ինչի հետ է կապված հացադուլի մեկնարկը:
«Իմ պահանջն է՝ ապահովե՛լ պատշաճ առողջապահություն, ինչպես դա պահանջում են Հանրային պաշտպանի խորհուրդը և «Էմպաթիա» կենտրոնը։ Համոզված եմ, որ միջազգային փորձագետները, եթե նրանց ներս թողնեին, նույն բանը կասեին։ Սա կոնկրետ պահանջ է: Այլ ոչ թե ներս բերել ինչ-որ խղճուկ, վախեցած բժշկի, իսկ հետո աշխատանքից հեռացնեն նրա ամուսնուն, կամ զավակին հեռացնեն ինստիտուտից, կամ այլ հնարքներ, որոնք ես արդեն լավ յուրացրել եմ Վրաստանի մաֆիոզ համակարգում, դա նրանց չի հաջողվի»,- հայտարարել է Սաակաշվիլին։