Այսօր jnews.ge- ն ամփոփեց Instagram- ում կայացած «Ջավախքի գարունն իմ աչքերով» լուսանկարների մրցույթը: Արդյունքում, 3 անվանակարգում ընտրվեց 3 հաղթող: Հաղթողներին սպասվում են նվերներ ու անակնկալ:

Քվեարկությանը մասնակցել է 46 լուսանկար, որից, ըստ մեր դիտարկումների, 8 նկար լայքեր են հավաքել հատուկ ծրագրի օգնությամբ, այսինքն, նրանք ձայները հավաքել են անազնիվ ճանապարհով: Այս 8 լուսանկարը հեռացվել են «լայքերի» անվանակարգով քվեարկությունից, սակայն մասնակցել են ժյուրիի քվեարկությանը:

48-րդ համարի լուսանկարը Instagram- ում ստացել է առավելագույն ձայներ, ուստի դարձել է լայքերի անվանակարգում հաղթող, որի հեղինակը Գրետա Մարաբյանն է:

balik

Մնացած 2 հաղթողները ընտրվեցին ժյուրիի կողմից, որը բաղկացած էր 7 հոգուց:

«Ստեղծագործական գաղափար» մրցույթի հաղթող է դարձել 35-րդ համարի լուսանկարը: Լուսանկարի հեղինակն է Վարսենիկ Սահակյանը: Լուսանկարը հաղթել է 7-ից 3 «կողմ» ձայնով:

Varsik Sahakyan0

«Լավագույն ֆոտո» մրցույթի հաղթող է դարձել 11-րդ համարի լուսանկարը, որի հեղինակն է Անուշ Գիլոյանը: Լուսանկարը հաղթել է 7-ից 5 «կողմ» ձայնով:

Anushik Giloyan0

Հաղթողներին սպասվում են նվերներ: Խնդրում ենք մայիսի 21-ին ժամը 14: 00-ից մինչ 15: 00- ն գալ Ջավախքի տեղեկատվական կենտրոնի գրասենյակ: Եթե հաղթողներից որևէ մեկը չի կարող գալ խնդրում ենք նախօրոք հաղորդեք մեզ այդ մասին, որպեսզի նվերներն ուղարկենք:

Հարգելի ընթերցողներ, եղեք ակտիվ, շուտով կհայտարարենք նոր մրցույթ: Մասնակցեք, լուսանկարեք, ստեղծագործող/կրեատիվ եղեք: Մասնակիցներին ու հաղթողներին նվերներից բացի սպասվում են այլ անակնկալներ: