Ախալքալաքի կենտրոնական այգում՝ Խաս Բախչա-ում, այսօր ժամը 16։00-ից կսկսվի միջոցառում՝ նվիրված սիրո տոնին։

սեր 6

Ախալքալաքի ապագայի տան սաները և ուսուցիչները առավոտվանից զարդարում են այգին։
սեր

Զարդարման բոլոր պարագաները պատրաստել են ապագայի տան սաները ուսուցիչների օգնությամբ։ Ապագայի տան տնօրեն Սաթենիկ Մահտեսյանի խոսքով, մի ամսից ավելի է ամբողջ անձնակազմով պատրաստվում են տոնին, որպեսզի ախալքալաքցիները ունենան գեղեցիկ սիրո տոներ։ Տոնը գեղեցիկ նշելու նախաձեռնությունը պատկանում է Սակրեբուլոյի պատգամավոր Հակոբ Չախմախչյանին:

սեր 6

Սիրո տոնը, ժամը 16։00-ից կմեկնարկի քաղաքային այգում, կներկայացվեն երաժշտական և պարային համարներ, այնուհետև տոնը կշարունակվի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ պատարագով և Տյառնընդառաջի խարույկի արարողությամբ։

սեր 4

սեր7

Սոնա Տոնականյան