Վերջերս Ախալքալաքի Երիտասարդական կենտր կրթության կենտրոնին կից գործող Երիտասարդական կենտրոնը USAID-ի «Միասնությունը բազմազանության մեջ է» ծրագրի շրջանակներում և Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիայի ֆինանսական աջակցությամբ նոր շունչ է ստացել: Կենտրոնը համալրվել է նոր տեխնիկայով և գույքով՝ նոր գրադարան, կահույք և խելացի գրատախտակ:
Կենտրոնի կոորդինատորի խոսքով, ուսումնական նոր տարածքը կդառնա Ախալքալաքի մունիցիպալիտետում ապրող երիտասարդների սիրելի վայրը, որտեղ նրանք կկարողանան մասնակցել տարբեր միջոցառումների, ձեռք բերել նոր գիտելիքներ, և ինչու չէ նաև ստացած գիտելիքներով կիսվել հասակակիցների հետ։
««Միասնությունը բազմազանության մեջ է» ծրագիրը լավ հնարավորություն է մեր երիտասարդների համար, որին կարող են մասնակցել 14-ից 29 տարեկան երիտասարդները: Մեր մոտ թրեյնինգները հիմնականում հայերեն լեզվով են անցկացվում, որոշ դեպքերում նաև վրացերեն, եթե վրացի երիտասարդներ են: Ամեն ինչ արվում է համագործակցության, ընկերական միջավայր ապահովելու համար, որը նպաստում է ինտեգրմանը: Ծրագրին աջակցում են նաև մեր գործընկեր կազմակերպություները, այդ պատճառով անցկացվող միջոցառումների և թրեյնինգների թեմաները բազմազան են, որոնք ունեն մեկ նպատակ երիտասարդներին օգնել ստանալ նոր գիտելիքներ և օգնել քայլել զարգացող աշխարհին համահունչ», – ասում է կենտրոնի կոորդինատոր Շորենա Թեթվաձեն:
«Միասնությունը բազմազանության մեջ է» ծրագրի շրջանակներում Ախալքալաքում PH International-ը «Մեսխ դեմոկրատներ» կազմակերպության գրասենյակում անցկացվում է բիզնես-անգլերենի ուսուցման ծրագիր, որի նպատակն է զարգացնել ծրագրում ընդգրկված երիտասարդների լեզվական հմտությունները ձեռնարկատիրական-գործարարական ուղղությամբ: