«Վրաստան փոստ» պետական ընկերությունը ծրագրում է էլեկտրոնային վաճառքի անալոգային սեփական հարթակն սկսել, աշխարհի խոշորագույն ընկերությունների՝ Amazon, ebay, Alibaba:
Վրացական հարթակը նախատեսվում է թողարկել 2018 թվականի մայիսին, դա կլինի հատուկ ծրագիր, որը միջին և փոքր ընկերություններին հնարավորություն կտա վաճառել կամ գնել ապրանք, իսկ օգտատերերին օնլայն պատվիրել: «Վրաստան փոստը» տեղ կհասցնի:
Նախաձեռնության մասին հայտնել է փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կուսմիշվիլին «Վրաստան փոստի» maleo.ge կայքի շնորհանդեսի ժամանակ:
Նախարարն ընդգծել է, որ էլեկտրոնային կոմերցիան ժամանակակից առևտուրի գլխավոր գործիքներից մեկն է: «Շատ օրինակներ գոյություն ունեն, թե ինչպես են տարբեր ընկերություններ առևտրային մշակույթը փոխել ի շնորհիվ էլեկտորնային կոմերցիայի: Միայն 2017 թվականի նոյեմբերի 11-ին, չինական «Ալիբաբա» հարթակի օնլայն խանութում վաճառվել է 25,4 մլրդ դոլարի ապրանք: Էլեկտրոնային կոմերցիան բիզնեսմեններին օգնում է ապրանք վաճառել, սպառողներին առաջարկելով լայն ու մրցակցային ընտրություն»,- ասել է Կուսմիշվիլին: