Վրաստանի էկոլոգիայի և գյուղատնտեսության նախարարության Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2023 թվականի փետրվարի 4-ը տուգանվել է 3 533 ֆիզիկական և իրավաբանական անձ՝ մեքենայի արտանետումներում վնասակար նյութերի բաղադրության սահմանված չափորոշիչները խախտելու համար:
Գերատեսչության տվյալներով՝ արտանետումների նկատմամբ վերահսկում է իրականացվում Վրաստանի 4 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում և Բաթումիում։ Ամենաշատ տուգանքները (1614), գերատեսչության աշխատակիցների կողմից արձանագրվել են Թբիլիսիում շրջող տրանսպորտային միջոցների վարորդների/սեփականատերերի նկատմամբ։ Քութայիսիում գրանցվել է 769 խախտում, Բաթումիում՝ 646, իսկ Ռուսթավիում՝ 504։
Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի տվյալներով՝ 3 533 տուգանքներից 3 030-ը կիրառվել է ֆիզիկական անձանց նկատմամբ, իսկ 503-ի դեպքում Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի աշխատակիցները տուգանել են իրավաբանական անձանց։
Դրանցից 2 033 տուգանք արձանագրվել է ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ։ Միկրոավտոբուսներին բաժին է ընկել 1 297 տուգանք, բեռնատարներին՝ 202, իսկ ավտոբուսներին՝ 1։
Ֆիզիկական անձի դեպքում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենսդրությամբ սահմանված նորմերը չպահպանելու համար տուգանքը կազմում է 100 լարի, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ 300 լարի։
Իրավաբանական անձանց համար տուգանքը կազմում է 500 լարի, կրկնակի խախտման դեպքում՝ 1 500, ապա՝ 3 000 լարի։
Աղբյուրը՝ netgazeti.ge