Ոստիկանությունը բացահայտել է Թբիլիսիում կատարված սպանությունը: Բերման է ենթարկվել մեկ անձ: ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում, որոնք իրականացվել են հետապնդման թեժ հետքերով, ընտանիքի անդամի դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալվել է Ն.Լ.-ն՝ ծնված 1992 թ.-ին:
Իրենց իսկ տեղեկություններով՝ հանցանքը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ անժամկետ ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը սեփական ավտոմեքենայի մեջ, փոխադարձ վիճաբանության հիման վրա, պարանով խեղդամահ է արել նախկին կնոջը՝ Մ.Մ.-ին, ծնված 1996թ.-ին:
Հանցագործությունը թաքցնելու համար ամբաստանյալը հաջորդ օրը դիակը տեղափոխել է վարձակալած մեքենայի բեռնախցիկում, գնացել Գլդանի բանտի հարակից տարածք և նետել այն ձորը։
Իրավապահների կողմից ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մեղադրյալ Ն.Լ.-ն դեպքից անմիջապես հետո ձերբակալվել է։
Ընտանիքի անդամի դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 11-րդ պրիմա և 109-րդ հոդվածներով»,- ասվում է տարածված տեղեկատվության մեջ։