Ախալքալաքում շարունակվում են ամանորյա միջոցառումները: Դեկտեմբերի 26-ին Ախալքալաքի կենտրոնական այգում՝ Խաս Բախչայում տեղի ունեցավ նախատեսված երկրորդ համերգը երիտասարդ կատարողների մասնակցությամբ:
Համերգին մասնակցում էին Ախալքալաքում ապրող երիտասարդներ: Նրանք ներկայացրեցին տարբեր երաժշտական համարներ, որոնց մեջ էին մտնում և էստրադային, և ազգային երգեր:
Դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ին կայանալու է ծրագրով նախանշված վերջին համերգը:
Արթուր Մոսոյան