Արդեն մի քանի օր է Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցուն կից գործում է ամառային բակային ճամբարը:

Օգոստոսի 1-ից մինչև 15-ը, շուրջ 150 երեխա իրենց առամային հանգիստը կանցկացնեն քրիստոնեական միջավայրում:

sb jambar

Ախալքալաքի քաղաքային այգին այս օրերին անսովոր մարդաշատ է ու գունավոր: Կարմիր, կապույտ, ծիրանակագույն վերնաշապիկներով, խմբերի բաժանված 7-14 տարեկան երեխաները խաղեր են խաղում, երգում, պարում…

camp

Ճամբարականների օրն սկսվում ու ավարտվում է աղոթքով: Առավոտյան 10:00-ին երեխաները հոգևորականների առաջնորդությամբ Սուրբ Խաչ եկեղեցում աղոթում են, խոսում քրիստոնեական դաստիարակության ու ապրելակերպի մասին: Այնուհետև ջոկատավարների ուղեկցությամբ երեխաները օրը շարունակում են քաղաքային այգու տարածքում:

Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի խոսքերով ճամբարում երեխաներին քրիստոնեական դաստիարակությունից բացի ուսուցանվում է նաև ազգագրական երգ ու պար:

jambarr

Ճամբարում երեխաները օրական 3 անգամ սնվում են: Այս ճամբարը Ջավախքում իրականանում է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի», Հայ Առաքելական եկեղեցու և Ախալքալաքի քաղաքապետարանի համատեղ ուժերով:

Օգոստոսի 12-ին ճամբարականները կմասնակցեն նաև Խաղողօրհնեքին, ինչպես նաև կկազմակերպվի ուխտագնացություն:

jambar sb

Աղունիկ Այվազյան