Ախալքալաքի 2023 թվականի բյուջեում լրացուցիչ եկամուտների հաշվին կավելացվի 6 նոր ծախսային կետ։

Նոյեմբերի 21-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի հանձնաժողովների և բյուրոյի նիստերում քննարկվել են 2023 թվականի բյուջեում կատարված փոփոխությունները։ Փոփոխությունների փաթեթը կընդունվի նոյեմբերի 22-ին կայանալիք Սակրեբուլոյի նիստում։

2023 թվականի բյուջեի ճշգրտումն իրականացվում է լրացուցիչ եկամուտների միջոցով, որը կազմել է 490 090 լարի։ Հենց այդչափ է «այլ եկամուտներ» կետով ստացված եկամուտը գերազանցում կանխատեսված գումարը։

Փոփոխությունների համաձայն՝ այդ միջոցներն ուղղվելու են.

  • Կիրովական գյուղի ֆուտբոլի դաշտի վերականգնում՝ 73 931 լարի,
  • Կաջո գյուղի Մշակույթի տան վերանորոգում՝ 143 459 լարի,
  • Ախալքալաքի մունիցիպալիտետի Վարևան գյուղում ջրամբարի կառուցման համար հատկացվում է 21 200 լարի։ Բյուջեով նախատեսված էր 120 000 լարի, որը բավարար չէր ծրագրի իրականացման համար,
  • Նաև 10 000 լարի է տրամադրվում մունիցիպալիտետին պատկանող շենքերի գազի, ջրի և էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալու համար,
  • Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր գյուղերի ծիսական տների համար սպասքի (բաժակներ, ափսեներ, դանակներ, պատառաքաղներ և այլն) գնում ՝ 240 000 լարիի չափով,
  • Ախալքալաքի քաղաքապետարանը նաև մտադիր է ձեռք բերել 9 տեսահսկողության ճանապարհային նշաններ՝ Ջավախեթյան, Ազատություն և Աղմաշենեբելի փողոցներում տեղադրելու համար, 1500 լարիով։