Ախալքալաքի շրջանում 2017 թվականին ասֆալտապատվել է 5300 մ գյուղական ճանապարհ, որը կազմում է 2 262 504 լարի, իսկ 2 916 138 լարիի չափով՝ 4406 մ քաղաքային փողոցներ ու ավտոճանապարհներ:
Ախալքալաքում 2017 թ.-ին վերականգնվել ու ասֆալտապատվել է 5 բազմաբնակարան շենքի բակ, ընդհանուր առմամբ 708 687 լարիի չափով: Չի ասֆալտապատվել Աղմաշենեբելի 14 փողոցի շենքի բակը, թեև 2017 թվականի բյուջեով նախատեսված էր այն: Պատճառը շենքի բնակիչների հետ խնդիրներն են:
Ախալքալաքի ասֆալտապատվող փողոցների ցուցակը.
Թումանյան փողոց – 542 մ – 370 572 լարի
Կամոյի փողոց – 268 մ – 169 017 լարի
Մելիքիձե փողոց – 283 մ – 184 663 լարի
Նաբերեժնայա փողոց – 754 մ – 440 443 լարի
Լոմսաձեի փակուղի – 195m – 76176 լարի
Միկոյան փողոց – 81 մ – 26 864 լարի (աշխատանքները իրականացված չեն)
Ջիվանիի զանգվածը – 364 մ – 71 714 լարի
Ծերեթելի փողոց – 135 մ – 109 373 լարի
Մաշտոցի փողոց – 14 մ – 294 535 լարի
Ջավախեթի 1 նրբանցք – 167 մ – 71 474 լարի
Ջավախեթի 2 նրբանցք – 158 մ – 22 957 լարի
Դարբինյանի նրբանցք – 145 մ – 80 613 լարի
Դեմիրճյանի նրբանցք – 135 մ – 109 559 լարի
Վ. Սարգսյանի փողոց -150 մ – 118 398 լարի
Երևանյան փողոց – 201 մ – 193 427 լարի
Նաբերեժնայա նրբանցք – 238 մ – 194 514
Նաբերեժնայա փողոց – 316 մ – 257 567 լարի
Ռուսթավելի փակուղի – 95 մ – 51176 լարի
Քաղաքի փողոցների և բակերի հետ միասին 2017 թվականին իրականացվեց նաև գյուղական ճանապարհների ասֆալտապատում:
Ասֆալտապատվել է մայրուղուց դեպի Բարալեթ գյուղ տանող ճանապարհը, 3500 մ երկարությամբ: Ֆինանսավորումն իրականացվել է ինչպես տեղական, այնպես էլ պետական բյուջեից, որը կազմել է 1 637 843 լարի: Աշխատանքն իրականացրել է ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզա»-ն:
Ասֆալտապատվել է 1800 մ երկարությամբ Ախալքալաք-Դիլիսկա-Չունչխա ճանապարհահատվածը, որի նախագիծը կազմել է 624 661 լարի:
Բարեկարգվել է նաև Էխտիլայից մինչ Մեծ և Փոքր Սամսար ճանապարհը: Ճանապարհը ծածկվել է մանրախիճով:
Շրջանի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները հիմնականում կատարել է ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը, բացի Գումբուրդո գյուղում որոշակի հատվածի ասֆալտապատումից: Այնտեղ 373 մ (250 000 լարի) երկարությամբ տարածքը՝ կենտրոնական փողոցից մինչ գյուղի դպրոցը, պիտի ասֆալտապատեր անհատ ձեռնարկատեր Էդուարդ Սահարյանը, սակայն աշխատանքները չեն իրականացվել, նրանք տեղափոխվել են 2018թ:
Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների և ճանապարհների մասնագետ Ռազմիկ Նահատակյանի, շատ քիչ է մնացել ավարտելու քաղաքի ամբողջական ասֆալտապատումը:
«Մնացել է միայն 5-10%-ն, այն էլ քաղաքի ծայրամասերում: Հաջորդ տարի մենք կավարտենք քաղաքի փողոցների մնացած հատվածները ու ամբողջովին կանցնենք գյուղական ճանապարհների ասֆալտապատմանը», – ասում է Ռազմիկ Նահատակյանը:
Ռազմիկ Նահատակյանի խոսքերով, որակյալ ասֆալտապատման դեպքում այն պետք է ծառայի 5-ից 7 տարի:
Շուշան Շիրինյան