Աղմաշենեբելի №35 բազմաբնակարան շենքի (նախկին կաբելի գործարան) բնակիչները կազմակերպություն են գրանցել, որպեսզի կարողանան օգտագործել տեղական ղեկավարության կողմից հատկացված գումարը տանիքը նորոգելու համար, սակայն դա բավարար չէ, և բնակիչները գլխներին առանց տանիք կրկին սպասում են:
Սույն թվականի, մայիսի 22-ի տեղի ունեցած տորնադոն քշել էր նախկին կաբելի գործարանի բազմաբնակարան շենքի տանիքը, ինչպես նաև այլ վնասներ էր հասցրել: Այս շենքի բնակիչները, ովքեր հայտնվել էին բարդ իրավիճակում, անձրևոտ եղանակներին ստիպված տանիքում էին գիշերում, դիմել էին տեղական ղեկավարությանը օգնության խնդրանքով:
2015 թվականի հունիսի 18-ին պարզ դարձավ, որ տեղական ղեկավարությունը Ախալքալաքի շրջանային բյուջեի պահուստային ֆոնդից 12 000 լարի է հատկացրել տորնադոից տուժածներին: 2 000 լարի հատկացվել էր Չամդուրա գյուղի բնակչի, և 10 000 լարի կաբելի գործարանի շենքի տանիքը փոխելու համար:
Եթե Չամդուրա գյուղի բնակիչը հատկացված օգնությունն արդեն ստացել է, ապա բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման հարցը ձգձգվում է, ինչպես պարզվեց բնակիչներն իրենց անունով գրանցած կազմակերպություն պետք է ունենան: Վերջիններս կազմակերպություն են գրանցել, ինչը այնքան էլ հեշտ չի եղել, քանի որ շատ բնակիչներ արտագնա աշխատանքի են մեկնել արտերկիր: Ընկերության գրանցման համար մոտավորապես 200 լարի են ծախսել:
Կազմակերպությունը գրանցված է բազմաբնակարան շենքի №35 բնակարանի բնակիչների անունով, ովքեր ամենաշատն են տուժել տորնադոից (վնասի չափը գնահատված է 70%):
Ախալքալաքի մունիցիպալիտետի Վարչության ենթակառույցների ծառայության ղեկավար Ալբերտ Նահատակյանի խոսքերով, գումարը դեռ հնարավոր չէ փոխանցել վերոնշյալ ընկերության հաշվեհամարին, քանի որ այն նախատեսված է կաբելի գործարանի շենքի 3 բնակարանի համար, իսկ ընկերությունը գրանցված է միայն մեկ բնակարանի բնակչի անունով: Բնակիչները կամ պետք է բոլորը առանձին ընկերություն գրանցեն, կամ էլ 3 բնակարանի բնակիչները միասին մեկ կազմակերպություն գրանցեն:
«Մենք տրամադրված ենք այս հարցին արագ լուծում տալ: Ի սկզբանե, արագ դիմեցինք նախարարություն, բայց մեզ պատասխանեցին, որ 25 000 լարուց պակաս գումար չեն ֆինանսավորում: Որոշեցինք մարդկանց օգնության ձեռք մեկնել և տեղական բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացրինք: Սեփական տան պարագայում կազմակերպություն գրանցելու անհարժեշտություն չկա, սական բազմաբնակարան շենքի բնակարանների դեպքում պարտադիր է»,- ասաց Ալբերտ Նահատակյանը:
Օգնությունն ստանալու համար ոչ միայն երկար ժամանակ ու ջանք է անհրաժեշտ, որը, և ինչպես պարզվեց հատկացված գումարը չի բավականացնում տանիքն ամբողջությամբ վերակառուցելու համար: 10 000 լարին կբավականացնի միայն թիթեղ, մեխ և փայտե ձողեր գնելու համար: Բնակիչների խոսքերով վերանորոգման աշխատանքները հենց իրենք են իրականացնելու:
Քրիստինե Մարաբյան