Այսօր առավոտյան, ժամը 9-ին, Ախալքալաք-Ախալցխա ճանապարհին գազատար մեքենան չի կարողացել շրջանցում կատարել, շրջվել է և պայթել: Զոհեր չկան:
Վթարի վայրում աշխատում է Արտակարգ իրավիճակների ծառայությունը: Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել, քանի որ վարորդը կարողացել է դուրս գալ մեքենայից, մինչև պայթյունը:
Լուսանկարները և տեսանյութերը տրամադրվել են մեր ընթերցողների կողմից: