Այսօր՝ հունիսի 9-ին, Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցի մոտակայքում, Ախալքալաքում նոր ճանապարհային գծանշում է հայտնվել՝ հետիոտնային անցում, որը գծանշել են հենց այս դպրոցի աշակերտները։ Ակտիվությունն իրականացվել է իրավապահների և աշակերտների համագործակցության շրջանակներում։

Ժամը 11:30-ին, Թիվ 3 հանրային դպրոց տանող ճանապարհը, որտեղ նույն դպրոցի աշակերտները պետք է գծանշումներ կատարեին, պարեկային ոստիկանության բրիգադով էր շրջափակվել, տեղում էին նաև դպրոցի ուսուցիչներն ու մանդատուրիները։ Բաց կանաչ հատուկ բաճկոններով երեխաները սկսել էին աշխատել։ Ծրագրի իրականացմանն աջակցել էր նաեւ տեղական իշխանությունը։ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը տրամադրել էր գծանշման հատակագծերը, ինչպես նաև նախապես մաքրել էր այն վայրը, որտեղ պետք է իրականացվեին աշխատանքները։ Ճանապարհին բավականին կարճ ժամանակում հայտնվել էին գծանշումներն ու բազմերանգ թիթեռները, երեխաները ստեղծագործաբար էին մոտեցել աշխատանքին՝ պլանավորվածին ավելացնելով անհատական մոտեցում։
R1

R6
Քաղաքացիական կրթության այս ծրագիրը դպրոցն իրականացրել է Վրաստանի Պարեկային ոստիկանության հետ համագործակցությամբ։

Վրաստանում PH International-ի ներկայացուցչությունը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Միջազգային Իրավունքների Կիրառման Բյուրոյի ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Ոստիկանության հասարակական գործունեությունը Սամցխե-Ջավախքի շրջանում» ծրագիրը: Ծրագիրը նախատեսում է դպրոցներում իրավական մշակույթի ուսուցիչների հետ համատեղ ոստիկանների վերապատրաստումը, ինչպես նաև դպրոցական նախագծերի իրականացումն ոստիկանների մասնակցությամբ։
R3

R5

R4
«Նախ անցկացվեցին դասերը։ Պարեկային ոստիկանությունը պարզաբանեց անվտանգ երթեւեկության կանոնները։ Հետո որոշեցինք ծրագրի շրջանակներում կատարել դպրոցական նախագիծ։ Որոշվեց գծանշումներն իրականացնել բազմագույն թիթեռներով։ Որոշվեց գծանշումներ անել, որպեսզի երեխաները ապահով դպրոց հաճախեն։ Ընդհանրապես, քաղաքացիական կրթության դերն այն է, որ երեխաները գրագետ ձևով տեղյակ լինեն ճանապարհային երթեւեկության կանոնների մասին, ծանոթ լինեն իրենց իրավունքներին ու պարտականություններին»,- ասում է դպրոցի ուսուցչուհի Ժաննա Խաչատուրյանը։
Razmetka 2

Նախագծի իրականացմանը ներգրավված էին 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտները։ Վերջում նրանց միացան նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և Սակրեբուլոյի այլ ներկայացուցիչներ, ովքեր նույնպես ասֆալտե ծածկի վրա թիթեռներ նկարեցին։

R2