Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) հետազոտության համաձայն, որն ուսումնասիրում է Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության աստիճանը, քաղաքացիներին հաշվետվողականությունը և որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցությունը, Ախալքալաքը և Նինոծմինդան բարելավել են իրենց դիրքերը՝ համապատասխանաբար զբաղեցնելով 47-րդ և 55-րդ տեղերը:
«Տեղական ինքնակառավարման ինդեքսը» մշակվել է «Հանուն բաց և հաշվետու ինքնակառավարման՝ մունիցիպալիտետներում թափանցիկության և քաղաքացիների ներգրավվածության ազգային գնահատում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվել է Խորհրդատվությունների և թրեյնինգների կենտրոնի (CTC), Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) և Կառավարման համակարգերի զարգացման կենտրոնի (MSDC) կողմից՝ «Բաց հասարակություն Վրաստան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Ուսումնասիրությունն անցկացվել է Վրաստանի 64 մունիցիպալիտետում։ Մունիցիպալիտետները գնահատվում են երկու տարին մեկ անգամ: Թափանցիկության ինդեքսը վերջին անգամ անցկացվել է 2021 թվականին։
Մունիցիպալիտետները գնահատվում են երեք թեմատիկ բլոկով.
1. Հանրային տեղեկատվություն
2. Էլեկտրոնային կառավարում
3. Քաղաքացիների մասնակցություն և հաշվետվողականություն
«Տեղական ինքնակառավարման ինդեքսի» համաձայն, Ախալքալաքի մունիցիպալիտետը 100%-ից ստացել է 24%-ը, բարելավելով նախորդ տարվա ցուցանիշը 6%-ով։ 2021 թվականի գնահատմամբ մունիցիպալիտետը հավաքել էր 18 տոկոս և 49-րդ տեղում էր։ Այս անգամ Ախալքալաքը 47-րդ տեղում է։ Նինոծմինդայի մունիցիպալիտետը նույնպես բարելավել է իր դիրքը և 18 տոկոսով զբաղեցնում է 55-րդ տեղը։ 2021 թվականին այն զբաղեցնում էր նախավերջին՝ 63-րդ տեղը։
Ըստ հաշվետվության, Ախալքալաքի քաղաքապետարանը ստացել է 22 տոկոս, Սակրեբուլոն՝ 27 տոկոս։
Երեք բլոկների մոնիտորինգից հետո գնահատականները հետևյալն են.
– Թափանցիկություն և հասանելիություն՝ 19%
– Էլեկտրոնային կառավարում՝ 39%
– Մասնակցություն և հաշվետվողականություն՝ 28%
Նինոծմինդայի քաղաքապետարանը ստացել է 17%, Սակրեբուլոն՝ 20%։
Ըստ բլոկերի գնահատականները հետևյալն են.
– Թափանցիկություն և հասանելիություն՝ 13%
– Էլեկտրոնային կառավարում՝ 33%
– Մասնակցություն և հաշվետվողականություն՝ 17%:
Ախալքալաքի մունիցիպալիտետի աշխատանքի թափանցիկության ուսումնասիրության որոշ կոնկրետ ցուցանիշներ
«Հանրային տեղեկատվության ակտիվ հրապարակում» բլոկը գնահատվում է 19%-ով
– Բարձր է ակտիվությունը «Ընդհանուր տեղեկատվություն մունիցիպալիտետի մասին» կետում՝ 57%
– «Վարչական բողոքի և բողոքարկման ընթացակարգի ձևեր/նմուշներ», «Հանրային տեղեկատվության տրամադրման», «Հանրային տեղեկատվության հասանելիության հետ կապված իրավական ակտեր» -ը գնահատված են 0%-ով:
– Հանրային տեղեկատվություն պահանջելու կետի ձևը և կարգը՝ 60%:
«Մունիցիպալիտետի կադրային ապահովման տեղեկատվության մասին» կատեգորիան ստացել է 16 տոկոս, ի միջի այլոց այստեղ կան նաև միջին և զրոյական միավոր ունեցող կետեր։
«Տեղեկատվություն մունիցիպալիտետում գնումների մասին» կատեգորիան գնահատվել է 0%: Չնայած այն հանգամանքին, որ բոլոր մունիցիպալ գնումները կատարվում են բաց պետական գնումների կայքում, այդ մասին տեղեկատվությունը մունիցիպալիտետի կայքում առանձին չի տրամադրվում:
«Տեղեկատվություն մունիցիպալ սեփականության մասին» կատեգորիան գնահատվել է 18%:
Այս կատեգորիայի հետևյալ կետերը՝
«Տեղեկատվություն մունիցիպալիտետի վարչական ծախսերի մասին» կատեգորիան գնահատվել է 0%: Այս կատեգորիան ներառում է «Տեղեկություն մունիցիպալիտետում լիազորությունների իրականացման հետ կապված վարձատրության և ծախսերի մասին», «Տեղեկատվություն մունիցիպալիտետի գործուղումների ծախսերի մասին», «Տեղեկատվություն վառելիքի ծախսի մասին», «Տեղեկատվություն տրանսպորտային միջոցների պահպանման ծախսերի մասին», «Տեղեկություն կապի ծախսերի մասին», «Տեղեկություն ժամանցի ծախսերի մասին» կետերը։ Բոլոր այս կետերը զրոյական արդյունքով են։
«Տեղեկություններ մունիցիպալիտետի բյուջեի մասին»՝ կատեգորիան գնահատված է 34% ։
-«Իրավական ակտեր և դատական որոշումներ» կատեգորիա՝ 46%
– Այս կատեգորիայի «Դատարանի որոշումներ» կետը գնահատված է 15%,
– «Իրավական ակտեր» կետը գնահատվել է 0%,
– «Անհատական իրավական ակտեր»՝ 100%։
«Տեղեկություններ հանրային և մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց մասին, որոնք ստեղծված և(կամ) կառավարվում են սեփական կապիտալի մասնակցությամբ մունիցիպալ սուբյեկտի կողմից» կատեգորիան և այս կատեգորիայի բոլոր կետերը գնահատված են 0%:
«Տեղեկատվություն սոցիալական ծառայությունների մասին» կատեգորիան գնահատված է 11%
– «Տեղեկատվություն սոցիալական ծառայությունների մասին» կետ՝ 0%
– «Տեղեկություններ թույլտվության ծառայությունների մասին»՝ 30%
– «Տեղեկություններ այլ ծառայությունների մասին»՝ 0%
2. «Էլեկտրոնային կառավարում» բլոկը գնահատված է 39%:
Այս բլոկում «Տեղեկատվություն մասնակցության մասին» կատեգորիան գնահատվել է 15%:
Էլեկտրոնային մասնակցության կատեգորիան գնահատվել է 29%:
– Այս կատեգորիայի «Առցանց խնդրագրի միջոցներ», «Բյուջեի պլանավորում», «Առցանց վճարումներ», «SMS հաղորդագրությունների ծառայություն», ինչպես նաև «Խորհրդի նիստերի ուղիղ հեռարձակում (Livestream)» կետերը գնահատված են 0%:
– «Հանրային տեղեկատվության առցանց հարցման գործիքներ» կետը գնահատված է 30%, «Առցանց հարցում»-ը՝ 100%:
«Մունիցիպալիտետը սոցիալական ցանցերում» կատեգորիան՝ 67%։
«Մունիցիպալիտետի գործունեությունը սոցիալական ցանցերում (Facebook)» և «Սոցիալական ցանցերում մեկնաբանություններ թողնելու հնարավորություն» կետերը ստացել են ամենաբարձր՝ 100 միավոր։
«Կայքի տեխնիկական առանձնահատկություններ» կատեգորիան գնահատված է 57%-ով: Նույն անվանակարգում ամենաբարձր (100%) գնահատակնն են ստացել «Կայքի ինտեգրումը սոցիալական ցանցերին», «Տեղեկատվության հասանելիությունը մի քանի լեզուներով», «Կայքի հարմարեցում բջջային պլատֆորմներին» և «Դոմենի համապատասխանությունը գործող ստանդարտին» կետերը:
3. «Քաղաքացիների մասնակցության և հաշվետվողականության խթանում» բլոկը գնահատված է 16%, որտեղ «Քաղաքացիների մասնակցություն» կատեգորիան գնահատված է 15%:
Այս կատեգորիայի «Հասարակության իրազեկման բարձրացմանն ուղղված գործողություններ», «Մասնակցային բյուջե (քաղաքացիական բյուջե), «Գենդերային հավասարության խորհուրդ», «Հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հանրային քննարկումների անցկացում» կետերը գնահատվել են 0%: Չնայած այն հանգամանքին, որ իրականում մունիցիպալիտետն այս կետերում հասել է ձեռքբերումների, սակայն «Թափանցիկության ինդեքսում» ստացել է զրո տոկոս, քանի որ այս մասին տեղեկություն չի տարածում։
Այս բլոկում «Հաշվետվողականություն» կատեգորիան գնահատվել է 18%, որտեղ «Հանրային տեղեկատվության հասանելիություն» կետը գնահատվել է 30 տոկոս, «Լսումներ քաղաքապետի գործունեության վերաբերյալ հաշվետվություններ», «Լսումներ՝ հաշվետվություններ խորհրդի անդամի գործունեության մասին» և դեկտեմբերի 10-ի հաշվետվություններում արտացոլված «Հանրային տեղեկատվության հասանելիության գնահատում` հիմնված վիճակագրական տվյալների վրա» կետերը գնահատված է 0%:
«Պարբերաբար բնակչությանը իրազեկել մունիցիպալիտետի նախագծերի մասին»՝ 60%
Վրաստանում «Տեղական ինքնակառավարման ինդեքսում» առաջին տեղը, ինչպես նախորդ տարի, 75 տոկոսով զբաղեցնում է Փոթին։
Սամցխե-Ջավախքի մունիցիպալիտետների ցուցանիշները հետևյալն են
– Ախալքալաքի մունիցիպալիտետը բարելավել է իր դիրքը և 49-րդ տեղից տեղափոխվել է 47-րդ հորիզոնական
– Նինոծմինդան 63-րդ տեղից տեղափոխվել է 55-րդ տեղ
– Ասպինձայի մունիցիպալիտետը վատթարացրել է իր դիրքերը և 61-րդ տեղից տեղափոխվել վերջին՝ 64-րդ տեղը (6%)
– Ախալցիխեն նույնպես կտրուկ վատթարացրել է իր դիրքերը եւ 19-րդ տեղից տեղափոխվել 40-րդ հորիզոնական
– Բորժոմին 28-րդ տեղից տեղափոխվել է 53-րդ հորիզոնական
– Ադիգենը բարելավել է իր դիրքերը՝ 64-րդ տեղից տեղափոխվելով 62-րդ հորիզոնական:
Թափանցիկության ցուցանիշը Ախալքալաքում բարելավվել է, իսկ Նինոծմինդայում՝ վատթարացել
Ախալքալաքի մունիցիպալիտետի թափանցիկության ցուցանիշն ամենացածրն է