Վրաստանի Ժողովրդական պաշտպանի Ախալքալաքի գրասենյակն ընտանեկան բռնության թեմայով հանդիպում է ունեցել աշակերտների հետ:

Տեղեկատվական հանդիպումը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի և Անվճար իրավաբանական օգնության բյուրոյի կողմից:

Ինչ անել, երբ դուք դառնում եք բռնության ականատես կամ բռնության են ենթարկվում ձեր հարազատները: Նման հարցեր տրվեցին Ախալքալաքի տարբեր դպրոցների աշակերտներին: Բացի այդ, ինչպես է ընկալվում այս խնդիրը Ախալքալաքում, թրեյներները հետաքրքրվում էին, ինչպես կվարվեին դեռահասները ընտանեկան բռնության դեպքում: Պատասխանները տարբեր էին, վրդովված և արդարացնող: Այս թեմայի շուրջ քննարկումները բուռն էին:

dzaladoba 2

Քննարկումներն ընտանեկան բռնության և դավաճանության պատճառների մասին էին: Ինչ քայլեր պետք է անել, դիմել արդյոք ոստիկանություն: Թրեյներներն իրենց հերթին բացատրում էին, թե ինչ պրոցես է հաջորդում, երբ տուժածը կամ վկան դիմում են ոստիկանություն: Այն մասին, որ ոստիկանություն դիմելուց հետո, նախազգուշացնող հրաման է տրվում, որը գործում է մեկ ամիս: Եվ եթե կանխարգելման երաշխիքը չի դիտարկվում բռնություն կատարողի կողմից, ապա հարցը տեղափոխվում է դատարան: Նրանք խոսեցին նաև այնպիսի հանցագործությունների պատժի մասին, որոնք կախված են հանցագործության ծանրությունից:

Երիտասարդները նաև դիտեցին վավերագրական ֆիլմեր, որոնք արտացոլում են Վրաստանում ընտանեկան բռնության իրավիճակը, համայնքի ակտիվության կարևորությունը և ինչու է կարևոր չլռել բռնության մասին:

Քրիստինե Մարաբյան