Էստոնական պատվիրակության ոչ կառավարական և կրթական ոլորտի ներկայացուցիչներն եղան Ախալքալաքում: Այցի նպատակն էր գյուղատնտեսության և տեղեկատվության ոլորտի փորձով կիսվել, որոնք վերաբերում են Եվրամիության երիտասարդական ծրագրերին:
Էստոնացիները վերջին տարիներին հաճախակի են հյուր գալիս Ախալքալաք: Էստոնական կառավարությունը գումար է հատկացնում Վրաստանին` տարբեր ոլորտների զարգացման համար: Էստոնացիները ջավախքցիների հետ կիսվում են իրենց փորձով, որը վերաբերում է շրջակա միջավայրի պաշտպանությունից մինչև քաղաքացիական ակտիվություն, գյուղանտեսության զարգացում, կանանց ակտիվութությունը հասարակական կյանքում, զբոսաշրջություն, առողջապահություն, ԶԼՄ-ների զարգացում և այլն: Էստոնական կազմակերպությունները հաճախակի են համատեղ նախագծեր իրականացնում Ջավախքում տեղական կազմակերպությունների հետ:
Այս անգամ Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների (GFSIS) հիմնադրամի ախալքալաքյան գրասենյակում էստոնացիները կիսվեցին իրենց փորձով և տեղեկացրին գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումներին: Մասնավորապես կաթի վերամշակաման, հողի մշակման փորձով, գյուղատնտեսական մթերքների շուկաների և ֆերմերային միավորումների հետ կապված անհաջողությունների մասին:
Ներկաներից հատկապես երիտասրադների համար շատ հետաքրքիր էր Եվրամության երիտասարդական Էռասմուս + ծրագրի մասին ինֆորմացիան, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս զարգանալ տարբեր կրթական, սպորտային և այլ ուղղություններով: