Այսօր Ախալքալաքի Շրջանային վարչության աշխատակազմին, ինչպես նաև հասարակությանը ներկայացվեց Շրջանային վարչության նոր նախագահ, նորընտիր քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Նոր քաղաքապետին ներկայացրեց Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը:
Բոլորը շնորհակալություն հայտնեցին նախկին նախագահ Էդուարդ Աղասարյանին իր աշխատանքի համար: Իսկ Յուրիկ Ունանյանին մաղթեցին հաջող ու արդյունավետ աշխատանք:
Իր հերթին նոր քաղաքապետը խոստացավ արդարացնել ընտրողների վստահությունը: