Ախալքալաքում կրկին ջուր չկա, պատճառը ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասված ջրատարներն են։
Ախալքալաքի նախկին զինվորական 14 ավանում և №2 դպրոցի հարևանությամբ ջրատար խողովակների վնասման պատճառով արդեն 2 ժամ է ինչ ջուր չկա և միայն երկու ժամ հետո խոստանում են վերականգնել ջրամատակարարումը։
«Վթարի պատճառով ենք ջրերն անջատել, այժմ ընդհանում են նորոգման աշխատանքները։ Մոտավորապես երկու ժամ անց կվերջացնեն աշխատանքները և ջրերը կմիացնենք», – մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանը։