Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Ախալքալաքի շրջանային դատարանը որոշում է կայացրել Ս.Մ.-ին դատապարտել 20 տարվա ազատազրկման՝ նախկին կնոջ ընտանիքի 5 անդամների նկատմամբ մահափորձ կատարելու համար:
Մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քերական օրենսգրքի տարբեր հոդվածներով. բռնություն ընտանիքում, սպանության փորձ ծանրացուցիչ հանգամանքներում և սառը զենքի կրում:
Հետաքննությամբ հաստատվել է, որ դատապարտյալ Ս.Մ.-ն իր մանկահասակ երեխայի ներկայությամբ սպառնացել և ծեծել է կնոջը: Ինչպես նաև մեղադրյալը 2021 թվականի դեկտեմբերի 11-ին դանակահարել է կնոջ ծնողներին, նրա քրոջը, եղբորը և 10 ամսական երեխային:
«Ախալքալաքի շրջանային դատարանը ընդունել է դատախազության ներկայացրած ապացույցները և մեղադրյալին մեղավոր է ճանաչել»,- ասվում է Վրաստանի դատախազության հայտարարության մեջ։
Դանակահարության դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ից հետո Փոքր Սամսար գյուղում։ Տղամարդը վերջերս եղել է բանտում, պատիժ է կրել ընտանեկան բռնության մեղադրանքով։
Այդ օրը 4 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց: Տղամարդը Փոքր Սամսար գյուղում ներխուժել է նախկին կնոջ տուն և դանակով հարվածներ հասցրել նրա ընտանիքի անդամներին, այդ թվում՝ 10 ամսական երեխայի:
Այս թեմայով կարդացեք նաև՝
Ախալքալաքում տղամարդը դանակահարել է կնոջ հարազատներին
Նախկին ամուսինը վրեժ է լուծել կնոջ ընտանիքից