2021 թվականի հունվարից կոմերցիոն բաժանորդների համար բնական գազի գինը նվազել է 8 ցենտով` լարիի փոխարժեքի պատճառով: Ֆիզիկական անձանց համար սակագինը մնում է նույնը:
Ըստ «SJGC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Ռազմիկ Ղումաշյանի, Ախալքալաքում բնական գազի կոմերցիոն սպառողները հունվարից ավելի քիչ են վճարում գազի դիմաց, բայց գնի իջեցումը չի տարածվում ֆիզիկական անձանց վրա: Էժանացման պատճառը դոլարի փոխարժեքն է:
«Ֆիզիկական անձանց համար բնական գազի գինը չի փոխվել: Մեր շրջանը Բորժոմիի և Ախալցիխեի համեմատ ունի ամենաէժան գազը: Կոմերցիոն բաժանորդների համար գինն էժանացել է: Մենք գազ վաճառում էինք դոլարի փոխարժեքով: Նախկինում գործող 48 ցենտից գինը նվազել է 8 ցենտով և կազմում է 40 ցենտ: Գինը նվազել է հունվարի 1-ից: Ֆիզիկական անձանց համար բնական գազի գինը կարգավորում է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովը, այն սահմանում է սակագինը և մենք իրավունք չունենք այս սակագինը փոխելու: Կոմերցիոն սպառողներն էլ գազը ստանում են ուղղակի պայմանագրով, «SOCAR»-ը մեզ գազը վաճառում է դոլարի փոխարժեքով», – ասում է «SJGC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը:
Կոմերցիոն սպառողները հունվար ամսին ստացել են 1 խ/մ-ի դիմաց 1,32 լարի սակագնով: Բոլոր կոմերցիոն բաժանորդները պետք է երկարաձգեն իրենց պայմանագրերը «SJGC»-ի հետ: