Ախալքալաքի շրջանում 2017 թ.-ին նախատեսված են ընդամենը 38 ենթակառուցվածքային նախագծեր, որոնցից 6-ի տենդեր-մրցույթը հայտարարվել էր վերջերս: 18 ենթակառուցվածքային նախագծեր արդեն ավարտվել են, իսկ 12-ը` ընթացքի մեջ են:
Ենթակառուցվածքային նախագծերի 9 կետերը համաֆինանսավորվում են պետական և տեղական բյուջեներից, իսկ մնացածները ֆինանսավորվում են միայն տեղական բյուջեից:
Ախալքալաքի շրջանի բյուջեի մեծ մասը ծախսվում է ենթակառուցվածքային աշխատանքների վրա: Ենթակառուցվածքային աշխատանքների որակը յուրաքանչյուր բնակիչ կարող է ինքնուրույն գնահատել: Սակայն, մենք ընթերցողին ներկայացնում ենք այն, թե ինչ է կատարվել, որ նախագծերն են գտնվում ընթացքում և ինչ կարվի մինչ 2017 թ.-ի ավարտը:
Ախալքալաքում արդեն ավարտվել է բազմահարկ շենքերի տանիքների վերանորոգումը` 64 156.45 լարիի չափով: Շինարարության պրոցեսում են գտնվում Խաս-Բախչա կենտրոնական զբոսայգու հարևանությամբ գտնվող խաղահրապարակը և հասարակական զուգարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի 30-ին և տեղական բյուջեն դրանում կծախսի` 122,636 լարի:
Այս տարի, չնայած նախապես որոշված մեծ ծավալներով աշխատանքին, Ախալքալաքի Մշակույթի տանը արդեն տեղադրվել է ջեռուցման համակարգ` 177,773 լարի արժողությամբ:
Այս տարի երեխաների համար նախատեսվում է 6 ենթակառուցվածքների աշխատանքներ, այդ թվում` Թավշան թափայում ամառային մանկական ճամբարի անցկացման համար` 15 594 լարի: Իսկ Խաս Բախչա քաղաքային զբոսայգում նախատեսվում է տեղադրել նոր խաղահրապարակ` 58 410 լարի: Խուլգումո գյուղում վերականգնվել է մանկապարտեզը` 38 937, 65 լարիի արժողությամբ: Հոկտեմբերի 19-ին կավարտվի Կարծախ գյուղի մանկապարտեզի շինարարությունը` 218 193 լարիի չափով: Ախալքալաքի ամենամեծ գյուղի` Դիլիսկայի մանկապարտեզի շենքի վերանորոգումը` 47,906.82 լարի չափով: Հոկտեմբերի 16-ին կավարտվի Ախալքալաքի 3-րդ մանկապարտեզի բակում մինի-մարզադաշտի կառուցումը` 36,977 լարի չափով:
Ստորև ներկայացնում ենք ճանապարհների և ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները.
1. Ավարտվել է Ախալքալաքի փողոցների փոսային նորոգումը (299999.42 լարի),
2. Նոյեմբերին պիտի ավարտվի Դեմիրճյան, Սարգսյան, Երևանյան, Սպանդարյան, Գնունյանց, Նաբերեժնայա, Ռուսթավելի փողոցների վերականգնումը (924,641 լարի)
3. Ընտրվում է ընկերություն, որը կասֆալտապատի և կցանկապատի Գումբուրդու գյուղի դպրոց տանող ճանապարհը (247477 լարի):
4. Ավարտվել է Բարալեթ գյուղի ճանապարհի մասնակի շինարարությունը (1637843 լարի):
5. Ախալքալաքում Մելիքիձե և Թումանյան փողոցների ասֆալտապատումը կավարտվի սեպտեմբերի 30-ին` 1164655 լարի:
6. Ախալքալաք-Դիլիսկա-Չունչխա ճանապարհի և բակերի վերականգնման աշխատանքները 1324348 լարիի կավարտվի հոկտեմբերին:
7. Օրերս պետք է ավարտվեր Լոմսաձե փակուղու (167 մ), Միկոյանի նրբանցքը (84 մ), փ. Ջավախեթի (58 մ), փ. Դարբինյան (145 մ), փ. Ծերեթելի (135 մ), փ. Մաշտոց (314 մ), Ջավախեթի I (167 մ) փողոցների ասֆալտապատումը, ընդհանուր արժեքը` 853706 լարի:
Եկեղեցական կառույցներին նույնպես հատկացվել են միջոցներ ենթակառուցվածքների զարգացման համար: Այսպիսով վերականգնվել է, Ախալքալաքի վրաց ուղղափառ եկեղեցու թեմի նստավայրը` 74620.84 լարի չափով: Ավարտվել է Ախալքալաքի շրջանի Հոկամ գյուղի մատուռի վերականգնումը 73351,16 լարի չափով: Ախալքալաքում անցկացվել են ճարտարապետական և լանդշաֆտային աշխատանքներ, Սուրբ Խաչ եկեղեցու բակի կանաչապատումը` 103999 լարիի չափով:
Անցկացվել են շրջանի ջրային համակարգի վերականգնողական աշխատանքները: Այսպիսով, վերականգնվեց Ախալքալաքի շրջանի Էխտիլա գյուղի ջրամատակարարման համակարգը 46543,92 լարի չափով: Արդեն վերականգնվել է Ախալքալաքի շրջանի Կոկիո գյուղի խմելու ջրի ջրամատակարարումը 214 505 լարի չափով և Կարտիկամ գյուղի խմելու ջրի ջրամատակարարումը` 101687 լարիի:
Փողոցային լուսավորության համար բյուջեից հատկացվել է 34492, 58 լարի: Տների ճակատամասերի համար պետք է 221591 լարի մինչ նոյեմբերի 3-ը: Միկոյան փողոցից դեպի ձոր տարածքի ցանկապատման համար հատկացվել է 3 583,66 լարի, աշխատանքն արդեն ավարտված է:
Թափոնների և աղբահանության հետ կապված ծառայությունները շրջանում կշարունկավեն մինչև դեկտեմբերի 31-ը` 128 763 լարի չափով:
Ախալքալաքի Շրջանային վարչությունում անցկացվել է վերանորոգում` 22850 լարի գումարի չափով: Ինչպես նաև մինչև հոկտեմբերի 16-ը Բարալեթի Արդարադատության տան բակի կանաչապատումը` 42 777 լարիի չափով:
Այս պահին հայտարարվել են հետևյալ աշխատանքների տենդեր-մրցույթները.
1. Ախալքալաքի Շրջանի Հոկամ գյուղում խմելու ջրատար գծի վերականգնումը,
2. Անօթևան շներին ապաստանելու ծառայություններ,
3. Տանիքի և շրջանակածածկերի տեղադրում և հարակից աշխատանքներ,
4. Էխտիլա, Մերենիա, Բեժանո, Արագվա, Խանդո, Վաչիան, Բավրա, Խավեթ, Աբուլ գյուղերի ծիսական տների և գյուղական ակումբների վերանորոգման աշխատանքներ,
5. Ախալքալաքի սպորտհամալիրի վերանորոգում,
6. Օրջա գյուղում էլեկտրամոնտաժային աշխատանքներ,
7. Դիլիսկա գյուղում Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանի մոտ ցանկապատման ու պատնեշների տեղադրում,
8. Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտի քարե ցանկապատի վերականգնում:
Քրիստինե Մարաբյան