Այսօր Ախալքալաքում առավոտվանից ձնաբուք է, որն այս պահին ամբողջովին փակել է Թախչա գյուղի ճանապարհը, իսկ որոշ ճանապարհներ դժվարանցանելի են:

Ախալքալաքի մունիցիպալիտետի ներգյուղական ճանապարհները, բացառությամբ Թախչա գյուղի, ձնաբքի պայմաններում դեռ բաց են: Դժվարանցանելի են Աբուլ, Խավեթ և Դադեշ գյուղերի ճանապարհները: Գյուղերի լիազորների խոսքով՝ իրենք արդեն տեղեկացրել են քաղաքապետարանին, հնարավորինս շուտ ճանապարհները մաքրելու համար:

Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Ախալքալաքում և գյուղերում ճանապարհների մաքրման աշխատանքներն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը: Ընկերությունն այս տարի էլեկտրոնային մրցույթը շահել է 100 000 լարիի չափով: