Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանում կա կանոնակարգ օտար երկրում ձեռք բերված վարորդական իրավունքները փոխելու վրացականի, բայց Հայաստանում ձեռք բերված վարորդական իրավունքները չեն կարող փոխվել առանց քննությունների:
Այն ժամանակվանից, երբ Վրաստանում սկսեցին տուգանել օտար երկրում ձեռք բերված վարորդական իրավունքի համար, եթե Վրաստանի քաղաքացին օգտվում է դրանից ավելի քան մեկ տարի, արդիական է դարձել վրացականով փոխարինելու խնդիրը:
Ջավախքում կան բազմաթիվ վարորդներ, ովքեր վարորդական իրավունք են ստացել Հայաստանում: Հետևաբար, արտասահմանյան վարորդական իրավունքի հարցը այստեղ արդիական է: Այն բանից հետո, երբ jnews.ge-ն տպագրեց հոդված հայկական վարորդական իրավունքների փոխարինման մասին, հիմնվելով Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սպասարկման Գործակալության պաշտոնական ” target=”_blank”>տեղեկության վրա: Շատերը որոշեցին, փոխել վարորդական իրավունքը:
Պաշտոնական տեղեկությունը օտար երկրից ձեռք բերված վարորդական իրավունքների փոխարինման մասին հասանելի է բոլորին Սպասարկման Գործակալության կայքում: Այն հայտնում է, որ մեկ այլ երկրում ձեռք բերված վարորդական իրավունքները կարող են փոխվել Վրաստանի վարորդական իրավունքի առանց քննություններ հանձնելու, մինչ փոխվող վարորդական իրավունքի վավերականության ժամկետի լրանալը: Դրա համար անձը պետք է ունենա Վրաստանի քաղաքացիությունը հաստատող քարտ, այլ երկրի կողմից ստացված վարորդական իրավունք, վարորդական իրավունքը հաստատող օրինականացման փաստաթուղթ, բժշկական տեղեկանք և նոր վարորդական իրավունքի ծառայությունների վճարման փաստաթուղթ (ընդհամենը 15 լարի): Այս տեղեկության մեջ մենք կարդում ենք նաև, որ եթե վարորդական իրավունքը տրվել է ԱՊՀ երկրներում, ապա փաստաթղթի օրինականացումը պարտադիր չէ:
Այսօր, երբ Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սպասարկման գործակալության աշխատակիցները Ախալքալաքում էին, շատ վարորդներ հայկական վարորդական իրավունքներով գնացին նրանց մոտ փոխելու նպատակով: Սակայն աշխատակիցները ասացին, որ իրենք չեն փոխում վարորդական իրավունքները, և որ նրանք նման հրաման չեն ստացել:
Մասիս Իրիցյանը նրանցից մեկն է, ով ցանկանում է փոխել վարորդական իրավունքը: Նա 2013 թ.-ից ունի հայկական վարորդական իրավունք, և որևէ օրինախախտումից խուսափելու նպատակով վերջինս ցանկանում է փոխել վարորդական իրավունքը:
«Աշխատակազմի անդամն ասաց, որ հայկական վարորդական իրավունքների մասին ինքը տեղյակ չէ, սակայն ավելացրեց, որ լսել է՝ տուգանքները հանվել են, իսկ վարորդական իրավունքները փոխելու հրաման չունեն: Ինձ չեն տուգանում, քանի որ ես գիտեմ, որ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ պետք է սահման անցնեմ, և ես անցնում եմ: Երբ ինձ կանգնեցնում են, պարզապես նայում են կնիք կա՞ անձնագրումս, ե՞րբ եմ ես հատել սահմանը: Ես ուզում եմ խոսել պարեկային ոստիկանության աշխատակիցների հետ, սակայն այսօր հակառակի պես չեմ հանդիպում», – ասում է Մասիս Իրիցյանը:
Մենք նույնպես փորձեցինք տեղում հստակեցնել իրավիճակը Սպասարկման գործակալության աշխատակիցներից, մեր այնտեղ ներկա գտնվելու ժամանակ մոտ 40 մարդ կար, ովքեր ցանկանում էին փոխել վարորդական իրավունքը: Գործակալության աշխատակիցները մեզ ոչինչ չպատասխանեցին` ասելով, որ մենք կապվենք մամլո կենտրոնի հետ:
Պարզելու համար, թե հայկական վարորդական իրավունքները փոխվում են, թե ոչ, մենք զանգեցինք Սպասարկման գործակալություն, որտեղ մեզ բացատրեցին, որ փոխվում են վարորդական իրավունքները, ստացված միայն այն երկրներում, որոնց հետ Վրաստանը ունի որոշակի համաձայնություն: Կա արդյո՞ք Հայաստանը այդ երկրների ցուցակում Գործակալությունում չկարողացան անմիջապես պատասխանել, և ասացին, որ եթե Ախալքալաքում ասում են, որ իրենք չեն կարող փոխել վարորդական իրավունքները, ապա դա նշանակում է, որ Հայաստանը չի գտնվում է այդ երկրների ցանկում: Որտեղ կարող ենք գտնել ցուցակը, նույնպես անպատասխան մնաց:
Վարորդական իրավունքների պատմությունը առաջացրեց մեծ շփոթություն Ջավախքում: Վաղուց գործող օրենքները օտար երկրում ձեռք բերված վարորդական իրավունքի մասին արդիական դարձավ, երբ գործեց վարորդական իրավունքների 100 բալանոց համակարգը: Եվ, որքան հաճախ է դա պատահում, մանրամասները հաշվի չեն առնվել:
Այն բանից հետո, երբ jnews.ge-ն հրապարակեց հոդված տուգանքների մասին և հետո նյութ տուգանքների չեղարկման խոստումների մասին, մենք ստանում ենք բազմաթիվ զանգեր վարորդներից, ովքեր չգիտեն, թե ինչ պետք է անեն, և ինչպես վարվեն: Մենք փորձում ենք գտնել պատասխաններ բազմաթիվ հարցերի համար, որոնք առաջացել են ստեղծված իրավիճակում:
Ինչ վերաբերում է օտար երկրում ձեռք բերված չգործող վարորդական իրավունքների տույժերին, որոնք գրվել են 2 օր առաջ, և դրան հաջորդած չեղարկման խոստումներին, մենք աշխատում ենք այս թեմայի շուրջ և կհրապարակենք նյութը միանգամից, երբ ստանանք որոշ հարցերի պատասխանները Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից: