Միջինը, շաբաթը երկու անգամ Ախալքալաքի պարային խմբերը մասնակցում են տարբեր փառատոների, արդյունքում իրականացվում է ինտենսիվ մշակութային ինտեգրում, ինչպես նաև երեխաների մոտ ավելի լավ հանդես գալու ձգտում է առաջացել:
Իննը տարի առաջ, Ախալքալաքի խմբերի միությունը սկսեց գյուղերում ստեղծել պարի խմբեր: Միության մեջ արդեն գործում են 40 խումբ: Ըստ մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանի, արդեն 20 գյուղական խումբ մասնակցել է տարբեր մրցույթների և փառատոների, նրանց արդեն գիտեն և շատ խմբեր ստանում են անվանական հրավերներ:
«Եթե նախկինում կար միայն «Ջավախք» համույթը, հիմա մենք ունենք 40 պարային խումբ: Եթե «Ջավախքը» կամ «Մուրջին» չեն կարողանում մեկնել, ապա մենք ուղարկում ենք մյուս խմբերին: Այժմ երեխաներն ունեն ձգտում պարով զբաղվելու համար », – ասում է Ալիկ Քսպոյանը:
Մասնակցությունն այդ մրցույթներում օգնում է երեխաներին ինտեգրվել վրացական մշակույթին, ինչպես նաև օգնում է, որ Վրաստանում ճանաչեն հայկական պարը: Ալիկ Քսպոյանն ասում է, որ շատ երեխաներ մրցույթների շնորհիվ լինում են Թբիլիսիում և ճանաչում Վրաստանը: Եվ կարծում է, որ մրցույթները շատ դրական ազդեցություն ունեն ոչ միայն երեխաների մասնագիտական զարգացման, այլև նրանց ընդհանուր զարգացման վրա:
« Իմ երեխաների 90%-ը առաջին անգամ են տեսնում Թբիլիսին: Նրանք սպասում են փառատոններին: Մենք միշտ ասում ենք, որ խմբերը լավ պատրաստվեն, որպեսզի հնարավորության դեպքում նրանց ուղարկենք փառատոների և մրցույթների: Բաթումիի մեծ ոսկեզօծ դահլիճից հետո, նրանք արդեն չեն վախենա ոչ մի համերգային դահլիճից », – ասում է Ալիկ Քսպոյանը:
Խմբերի միությունը փորձում է տարբեր մրցույթների ուղարկել տարբեր խմբեր, որպեսզի մասնակցեն բոլորը:
Ալիկ Քսպոյանն ասում է, որ վերջին 2 տարիների ընթացքում, նրանք սկսել են ավելի շատ փառատոների և մրցույթների հրավերներ ստանալ: Այս տարի նրանք ստացել են հրավեր նույնիսկ Իսպանիայից, բայց ֆինանսների բացակայության պատճառով ստիպված են եղել հրաժարվել:
Այս տարի տարբեր մրցույթների մասնակցել են պարային խմբեր հետևյալ գյուղերից` Կիրովական, Վաչիան, Ալաստան, Սուլդա, Խավեթ, Բարալեթ, Սամսար, Բեժանո, Մաջադիա, Արագվա, Կորխ, Վարևան: Ալիկ Քսպոյանը մտադիր է այս տարի բացել պարային խումբ Քարսեպ, Գոման, Բալխո և Խուլգումո գյուղերում:
Հունիս ամիսը Ախալքալաքի շրջանի պարային խմբերի համար շատ հագեցած էր: Թեև ոչ միայն հունիսը, կարելի է ասել, ամբողջ ամառը, նրանք ունեցել են համերգներ:
Ազգագրական «Ջավախքը» համույթը հունիսի 11-ին մասնակցել է Վրաստանի պարային միության նախագահ Ռեզո Ջանիաշվիլիի 80-ամյակի միջոցառմանը, հունիսի 18-ին մասնակցել է Ախալցխայում տեղի ունեցած մրցույթին: Հունիսի 14-ին Վարձիայի փառատոնին գնացել են Վաչիան, Սամսար և Կիրովական գյուղերի խմբերը: Հունիսի 16-ին Ախալցխայում Արագվա գյուղի խումբը մասնակցել է մրցույթի և վերադարձել ոսկե մեդալով: Հունիսի 19-ին հինգ խմբեր Վարևան, Արագվա, Մաջադիա, Կորխ և Բեժանո գյուղերից մասնակցել են մրցույթի: Այդ գյուղերում չկան ակումբներ ու երեխաները զբաղվում են պարով տարբեր վայրերում՝ դպրոցներում, ծիսակատարության տներում, և այլն:
Ինտեգրումը վերջերս նաև այլ կերպ է արտահայտվել, այսինքն միջազգային փառատոներին և մրցույթներին արդեն Ախալքալաքից մասնակցում են 2 խումբ՝ «Ջավախքը» և «Մուրջին»: Առաջինը հիմնականում հանդես է գալիս հայկական ազգագրական պարերով, իսկ երկրորդը՝ վրացական:
Հուլիսի 1-ին «Ջավախք» և «Մուրջի» պարային խմբերը կմասնակցեն Քոբուլեթիում կայանալիք միջազգային փառատոնին:
Շուշան Շիրինյան