Ախալքալաքի Մշակույթի տանը «Բազմերանգ Վրաստան» նախագծի շրջանակներում հարգեցին բանաստեղծ, գրող, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի հիշատակը:

Երեկ երեկոյան Մշակույթի տանը անցկացվեց հարգանքի-երեկո՝ նվիրված բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանին: Երեկոն կազմակերպել էր Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, Գիորգի Լեոնիձեի անվան Վրաց գրականության թանգարանի նախաձեռնությամբ: Նախագիծը կոչվում է «Բազմերանգ Վրաստան»: Այս նախագիծն Ախալքալաքում իրականացվում է երկրորդ տարին:

«Մենք նվիրում ենք այս երեկոն Անահիտ Բոստանջյանի հիշատակին, նա մահացավ այս տարվա սկզբին: Մենք ցուցադրել ենք նրա հրատարակությունները, որոնք տպագրվել են այն կազմակերպությունների օգնությամբ որոնց հետ նա համագործակցել է, այդ թվում նաև, Մշակույթի նախարարության և վրացական գրքերի կենտրոնի », – ասաց մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության ներկայացուցիչ, նախագծի համակարգող Ալեքսանդր Գրիգալաշվիլին:

Մշակույթի տան նախասրահում ներկայացվեց Անահիտ Բոստանջյանի գրքերը, նրա բանաստեղծությունները, թարգմանությունները, «Կամուրջ»-ի տարբեր հրատարակությունները և այլն: Ներկայացվեցին նաև Ապագայի տան ձեռագործ աշխատանքները:

koncert3

Միջոցառումը սկսվեց Անահիտ Բոստանջյանի մասին ֆիլմի ցուցադրումով: Հարկ է նշել, որ դահլիճում շատ քիչ մարդ կար: Անահիտ Բոստանջյանի ստեղծագործության մասին, նրա բանաստեղծությունները, հայերեն և վրացերեն լեզուներով, խոսեցին և կարդացին «Ռաֆայել Ջավախ» Կրթա- մշակութային կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, Հայարտուն Կրթա- մշակութային կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, լուսանկարիչ Յուրի Մեչիտովը, Մայա Դեյսաձեն, «Սուրբ Խաչ» եկեղեցու քահանա` Տեր Տաթև Մարուքյանը և այլք:

vecher3

vecher1

Միջոցառմանը եկել էին նաև Հայարտուն Կրթա- մշակութային կենտրոնի երաժիշտներն ու երգիչները, ովքեր ելույթ ունեցան երաժշտական համարներով: Երեկույթին հանդես եկավ նաև Անահիտ Բոստանջյանի թոռնուհին:

вечер1

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև տեղացի կատարողներ, ինչպիսիք են` դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովան, դուդուկահար Տիգրան Մղդեսյանը և դաշնակահարուհի Կարինե Կազանջյանը:

вечер2

vecher2

vecher4

Երեկոյի վերջում շրջանի դպրոցների ակտիվ աշակերտներին, ովքեր ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մասնակցել են տարբեր միջոցառումների ու առանձնացել ակտիվությամբ, նվիրեցին գրքեր:

вечер4

Շուշան Շիրինյան