Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնի «ՀԱՅՔ» պարային համույթը նոյեմբերի 26-ին մասնակցել Վրաստանի պարարվեստի ազգային կենտրոնի կազմակերպած «Ապագան մերն է» խորագրով փառատոնին։ Համույթի միջին տարիքի խումբը ներկայացել «Կարնո քոչարի» պարով։ Իսկ մենապարուհի Ռոզա Մուկանյանը հանդիսատեսին է ներկայացել իր անզուգական «Էլեգիա» մենապարով։
Համույթի ելույթը բարձր գնահատվել և կազմակերպիչների, և հանդիսատեսի կողմից։ «Հայք» համույթի բոլոր մասնակիցներին տրվել է դիպլոմ, առաջին կարգի մեդալ, իսկ համույթի անունով՝ դիպլոմ և գավաթ։
Փառատոնի մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել, որ Վրաստանի Պարարվեստի ազգային կենտրոնի խորհրդի պատվավոր անդամի կոչման է արժանացել Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի պատասխանատու Կ․ Թադևոսյանը, իսկ «Հայք» համույթին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Բուլղարիայում կազմակերպվող պարի մրցույթ–փառատոնին։
«Հայք» համույթն իր ստեղծման 15 տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ փառատոնների ու մրցույթների՝ արժանանալով տարբեր կարգի մրցանակների ու պատվոգրերի։