Հունիսի 18-ի երեկոյան, մոտավորապես ժամը 21:00-ին Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում 40-ամյա Թամազ Խ.-ն հարձակվել է 80-ամյա Ագաֆյա Կ.-ի վրա, նրա տան մեջ: Այս փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:
Տուժած 80-ամյա տատիկը այդ ժամանակ տանը մենակ է եղել, իսկ որդին աշխատանքի:
«Մոտավորապես ժամը 21:00-ին, տղամարդը հարբած վիճակում մտավ և հարձակվեց վրաս: Ես հազիվ կարողացա դուրս պրծնել նրա ձեռքից: Հիմա կողքերս ցավում է ու ոտքերս այտուցված է», – նշում է տուժածը:
Ինչպես պատմեց տուժածի որդին, երեկոյան, աշխատանքից վերադառնալով տուն տեսնում է, որ մայրը անկողնում պառկած լաց է լինում: Միջադեպի մասին իմանալուց հետո, հաջորդ օրը դիմում է ոստիկանություն: Ինչպես մեզ պատմեց Ագաֆիի որդին, նրանք Թամազի հետ ծանոթներ են: Նա երբեմն լինում է իրենց տանը:
Ինչպես պատմում են գյուղացիները, դա նրանց համար շոկ էր: Բոլոր հարևանները վրդովված են լսածից և տեղի ունեցածից, և վախենում են տան դռները բաց թողնել, երեկոյան փողոց դուրս գալ:
Մենք այցելեցինք կասկածյալի տուն և աշխատավայր, սակայն տան դուռը ոչ ոք չբացեց, իսկ աշխատավայրում տեղյակ չէին, թե, որտեղ է նա:
Թամազ Խ.-ն աշխատում է Գորելովկա գյուղի դպրոցում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Նա յոթ տարուց ավել է ապրում է այդ գյուղում: Թամազ Խ.-ն ունի ընտանիք:
Վրաստանի ՆԳՆ-ի մամլո-ծառայությունում մեզ հաղորդեցին, որ իրականացվում է բռնության փաստով հետաքննություն, հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի հիման վրա: Սույն գործով սկսվել է հետաքննություն, նշանակվել է փորձաքննություն: