Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղում, ժամը 14:00-ին, գոլորշային վառարանի պայթյունի արդյունքում մահացել է 75-ամյա կին` Ն.Ա.-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատահարը տեղի է ունեցել, քանի որ փակ է եղել ջեռուցման համակարգի ընդարձակման բաքի փականը և ճնշման բարձրացման արդյունքում վառարանը պայթել է: Դա էլ դարձել է Մեծ Խանչալի գյուղի բնակչի՝ Ն.Ա.-ի մահվան պատճառը։
Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի ՆԳՆ փորձագետները: