Փետրվարի 9-ին՝ երեկոյան, Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան և Ազատության փողոցների խաչմերուկում, մեքենան վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու: Տղամարդու վիճակը ծանր չէ: Նրան վրաերթի ենթարկած վարորդը անմիջապես հեռացել է դեպքի վայրից՝ չհետաքրքրվելով հետիոտնի վիճակի մասին:
Ըստ ականատեսների՝ մեքենան եղել է «Opel» մակնիշի:
Շտապօգնության բրիգադը տուժածին տեղափոխել է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց: Այս մասին փոխանցում է Ռադիո NOR-ը:
Ախալքալաքի հիվանդանոցից JNEWS-ին հայտնեցին, որ տղամարդուն այս պահին հետազոտում է հերթապահ բժիշկը, տուժածի վիճակը ծանր չէ:
Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի ՆԳՆ և պարեկային ոստիկանության աշխատակիցները: