Դեկտեմբերի 11-ին Վրաստանի Խորհրդարանը հաստատեց 2016 թվականի Պետական բյուջեն: Լիագումար նիստի ժամանակ գլխավոր ֆինանսական փաստաթղթին կողմ քվեարկեցին 83 պատգամավորներ, դեմ էին 11-ը:

Ֆինանսների նախարար Նոդար Խադուրին հայտարարեց, որ նոր բյուջեն ամբողջապես ուղղված է բնակչության շահերին:

«Այս բյուջեն, որ գերազանցում է 10 միլիարդ լարին, միևնույն ժամանակ մեկ անգամ նորից ընդգծեց մեր կառավարության առաջնահերթությունները: Սա հոգատարություն է
բնակչության սոցիալական իրավիճակի, կրթության ու երկրի տնտեսական զարգացման վերաբերյալ», – հայտարարեց Խադուրին:

Փաստաթղթի համաձայն բյուջեի եկամտային մասը ավելացել է 200 միլիոն լարիով ու
հասել է 8.555 միլիարդ լարիի, իսկ ծախսերը ավելացել են 170 միլիոն լարիով ու կազմում են 8.542 միլիարդ լարի:

Բյուջեում նշված է թոշակի ավելացում հուլիսի մեկից 20 լարիով, որի համար հավելյալ նախատեսված է 180 միլիոն լարի: Բարձրալեռնային շրջաններում ապրող
թոշակառուները`օրենքով նախատեսված արտոնությունների համաձայն, կստանան ավելացված մինչև 216 լարի թոշակ: Ամբողջությամբ հաջորդ տարի երկրի թոշակային ապահովման համար նախատեսված է 1.57 մլրդ լարի:

Բյուջեի համաձայն հաջորդ տարի գումարները ըստ նախարարությունների բաժանված են հետևյալ կերպ.

Աշխատանքի, առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախարարություն – 3.162 մլրդ լարի,

Պաշտպանության նախարարություն – 670 միլիոն լարի,

Ներքին գործերի նախարարություն – 595 միլիոն լարի,

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն – 950 մլն լարի,

Կրթության ու գիտության նախարարություն – 975.19 մլն լարի,

Գյուղատնտեսության նախարարություն – 321.35 մլն լարի,

Ֆինանսների նախարարություն – 90 մլն լարի (2015 թ. – 91 մլն լարի),

Տնտեսության ու կայուն զարգացման նախարարություն – 95.1 մլն լարի,

Էներգետիկայի նախարարություն – 135 մլն լարի,

Արդարադատության նախարարություն – 70.5 մլն լարի,

Պատիժների կատարման ու պրոբացիայի նախարարություն – 153 մլն լարի,

Արտաքին գործերի նախարարություն – 110 մլն լարի,

Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարություն – 97 մլն լարի,

Սպորտի և երիտասարդության նախարարություն – 90 մլն լարի,

Բնապահպանության ու բնական պաշարների նախարարություն – 42.1 մլն լարի,

Բռնագրավված տարածքներից ստիպողաբար տեղահանված անձանց, փախստականների ու վերաբնակեցման հարցերի նախարարություն – 85 մլն լարի,

Հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետ նախարարի
աշխատակազմ – 1.35 մլն լարի,

Եվրոպական և եվրաատլանտյան կառույցների հետ ինտեգրման հարցերով պետ նախարարի աշխատակազմ – 3.1 մլն լարի,

Սփյուռքի հարցերով պետ նախարարի աշխատակազմ – 1.2 մլն լարի:

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը, (որը սույն թվականի օգոստոսին առանձնացվեց ՆԳՆ-ից մինչև տարվա վերջ կֆինանսավորվի 36 մլն լարիով) 2016 թվականին բյուջեի համաձայն կստանա 100 մլն լարի:

Հաջորդ տարի Խորհրդարանը կստանա 52 մլն լարի, այս տարվա 46 միլիոնի փոխարեն:

Կառավարության աշխատակազմի համար հաջորդ տարի հատկացվել է 20 մլն լարի:

Պահեստայի հիմնադրամի համար հատկացվել է 50 մլն լարի:

Վրաստանի նախագահի աշխատակազմը ու նախագահի պահեստային հիմնադրամը սույն տարվա նման կֆինանսավորվեն 9.8 մլն ու 5 մլն լարիով:

2016 թվականին ԿԸՀ կստանա ավելացված ֆինանսավորում՝ 58.5 մլն լարի, խորհրդարանական ընտրությունների հետ կապված:

Դատական համակարգ. Ընդհանուր դատարաններ – 52 մլն լարի, Գերագույն դատարան – 7.65 մլն լարի և Վրաստանի Սահմանադրական դատարան – 3.4 մլն լարի:

Պետական Աուդիտի ծառայությունը հաջորդ տարի կստանա 14.5 մլն լարի:

2016 թվականին կես միլիոն լարի ավելի կստանա Ժողովրդական պաշտպանի գրասենյակը և նրա ֆինանսավորումը կկազմի 4.5 մլն լարի:

Բյուջեում նախատեսված է նաև Վրաստանի Հանրային ալիքի ֆինանսավորումը ներկա 40.8 մլն լարիից այն կհասնի 44.1 մլն լարի: Վրաստանի պատրիարքարանը բյուջեից 2016 թվականին կստանա 25 մլն լարի ֆիանանսավորում:

Նախատեսված է նաև Բարձրալեռնային բնակավայրերի զարգացման հիմնադրամի ստեղծում, որի ֆինանսավորումը բյուջեի համաձայն կկազմի 20 մլն լարի:

Էդիտա Բադասյան