Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ով Վրաստանում էր գտնվում Բաթումի «Վրաստանի եվրոպական ուղին» միջազգային համաժողովի շրջանակներում: Տեղեկատվությունը տարածում է կառավարության վարչության մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկել են Վրաստանի և Ուկրաինայի միջև հատուկ բարեկամական և ռազմավարական գործընկերությունը:

Իրակլի Ղարիբաշվիլին և Վլադիմիր Զելենսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և իրավիճակը սևծովյան տարածաշրջանում:

Կառավարության վարչության փոխանցմամբ, Վրաստանի վարչապետը վերահաստատել է Ուկրաինայի նախագահի կայուն աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և շնորհակալություն հայտնել Ուկրաինային ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը կայուն աջակցելու համար: