Հունիսի 1-ից սոցիալապես անապահով երեխաներին տրվող օգնությունը կկազմի 150 լարի՝ առկա 100 լարիի փոխարեն,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ այս որոշումը կանդրադառնա ավելի քան 215 հազար երեխայի վրա։

«Ուզում եմ սկսել խոսել երեխաների իրավունքների պաշտպանության մասին։ Ինչպես գիտեք, նրանց մասին հոգալն ու սոցիալական վիճակի բարելավումը մեր թիմի հիմնական պարտականությունն է, և մենք բազմաթիվ քայլեր ենք արել այս ուղղությամբ։ Մեկ տարի առաջ իմ որոշմամբ կրկնապատկեցինք սոցիալապես անապահով երեխաներին տրվող օգնությունը, նախկինում այն ​​կազմում էր 50 լարի և դարձավ 100 լարի, բայց այսօր որոշեցինք հունիսի 1-ից օգնությունը հասցնել 150 լարիի։ Այսինքն՝ նշված օգնությունը յուրաքանչյուր երեխայի համար կազմում է 150 լարի։

Ասեմ նաև, որ այս ուղղությամբ ընդհանուր բյուջեն այս տարի կկազմի 341 մլն լարի, և այս օգնությունը կշարունակվի հաջորդ տարի, և մեր որոշումն է՝ ամեն տարի երկարացնել այդ օգնությունը։ Երեխաների խնամքը մեր անմիջական պարտականությունն է։ Մեզ բոլորիս մտահոգում է սոցիալապես անապահով մարդկանց վիճակը։ Որոշումը կվերաբերի ավելի քան 215 հազար երեխայի։ Դուք նաև գիտեք, որ մենք նախատեսում ենք տրամադրել այլ տեսակի օգնություն, այդ թվում՝ սկսել այլ ծրագրեր, որոնք վերաբերում են խոցելի խավերին, ինչպես օրինակ՝ զբաղվածության ծրագիրը և այլն։ Մեր հիմնական խնդիրն է հնարավորինս աջակցել և օգնել սոցիալապես անապահով խավերին։ Այդ նպատակային օգնությունը տրամադրվում է այս ուղղությամբ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։